Ջերմոցային գազերի խտությունը մթնոլորտում առավելագույնի է հասել 2003թ․ ի վեր

99

Մեթան (CH4) և ածխաթթու գազ (CO2) ջերմոցային գազերի քանակությունը Երկրի մթնոլորտում, 2003 թվականից սկսած, 2021 թվականին հասել է անախադեպ մակարդակի և շարունակում է աճել: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարվել է «Կոպեռնիկուս» արբանյակային մոնիտորինգի ծրագրի զեկույցում:

Հետազոտողները նշում են, որ մարդու գործունեությունը հանգեցրել է կլիմայի ավելի արագ փոփոխության ջերմոցային գազեր մթնոլորտ արտանետելու պատճառով։ Ջերմոցային գազերը ի հայտ է գալիս, այդ թվում, վառելիքը էներգիայի ստացման համար համար վառելու, անտառահատումների, գյուղատնտեսության, անասնապահության մեջ պարարտանյութերի օգտագործման արդյունքում: