Պետրոս Հետադարձ կամ ինչպես ակամայից գաղտնազերծվեց «ԹԱՎՇՅԱ» բեմադրությունը․ Հայկ Դեմոյան

106

Պատմական հեքիաթ

Իրականում Պետրոսը շատ հետաքրքիր կերպար է, որքան էլ որ նրան շատ չսիրողներ կան։ Միանգամից խոստովանեմ, որ ես նրան ոչ սիրում եմ, ոչ էլ ատում։ Ու դա բնավ կապ չունի, թե նա ինձ կկանչի՞ իր եթեր ճշմարտությունից ու կոնկրետ փաստերից խոսելու համար, թե՝ ոչ։ Ուղղակի մեկ-մեկ լսում եմ իր հարցադրումները, փորձում հասկանալ դրանց տրամաբանությունն ու բովանդակությունը ու այդ հարցերին տված պատասխանների տեղին լինելը։

Որպես պատմաբան, պետք է ասեմ, որ Պետրոսը անգնահատելի քայլ կատարեց և մեծ զոհողությունների գնով, 2016 թ․ դեկտեմբերի 15-ին համարյա գաղտնազերծեց, 2018 թ․ ապրիլին ծրագրված «դուխովԿԱ» պայմանական անունով օպերացիան։ «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) չգրանցված կուսակցության առաջնորդ, դերասան Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթեր հրավիրելը ծանր նստեց այն ժամանակ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հաղորդավար մեր սիրելի Պետրոս Ղազարյանի վրա։ Սկզբում նրան հեռացրեցին «Կենտրոն»-ից, ապա որոշ ժամանակ անց կրկին հետ դարձրեցին նույն տեղը։ Այստեղից էլ նա ստացավ Պետրոս Հետադարձ անունը։

Վստահ չեմ, արդյոք Պետրոսը գիտակցել էր, թե ինչու էր 2016 թ. դեկտեմբերին ընկել ցասման հզոր հարվածների տակ։ Հուշում եմ Պետրոս ջան․ Յոժին որ կանչել էիր, ախր, այ տնաշեն, իրա կուսակցության անվան մեջ երկու շատ կարևոր բանալի բառեր կային՝ «Քաղաքացիական» ու «Քայլ» ու էդպես համը հանել էիր, բա գիտես թե․․․ ։) )))) Հեղափոխության տիկնիկներն այդ ժամանակ նախապատրաստական վերջին փուլերն էին անցնում ու դու այդ հարցազրույցով․․․․ Լավ չխորանանք։

Անցան ժամանակներ․․․

Մեր սիրելի Պետրոսը այժմ Հանրային հեռուստաընկերության աշխատակից է, սատարում է ներկա իշխանություններին ու սիրում է քննադատել 2018 թ․ առաջ եղած բոլոր վատ բաները։

Պետրոս ջան, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը սնվում է մեր՝ հարկատուներիս գումարներով, առաջարկում եմ իմ խոստացված բացահայտումները հնչեցնել հենց քո հաղորդման ժամանակ՝ ուղիղ եթերով։ Հանրությունը պարտավոր է իմանալ ողջ ճշմարտությունը Ծիծեռնակաբերդի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին։ Թե չէ երեկվա հարցազրույցը Հարություն Մարությանի հետ ցեղասպանության թեմայով ավելի շատ նման էր մանկասպանության՝ թուրքագետի ու ազգագրագետի մասնակցությամբ․․․

Սպասում ենք․․․

Հ․Գ․ Այս հեքիաթում հիշատակված դեպքերն ու դեմքերն իրական են, ոչ հնարովի։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից։