Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

97

ԱՄՆ իշխանությունները մտադիր են շարունակել աշխատել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ուղղությամբ, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խորապես հավատարիմ ենք Ուկրաինային, Ուկրաինայի հետ մեր գործընկերությանը: Դա մեզ համար կարևոր է: 2014 թվականից ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի անվտանգության ոլորտի օգնություն է հատկացրել: <…> Մենք կշարունակենք աշխատել անվտանգության ոլորտում օգնության տրամադրման վրա, որը Ուկրաինային անհրաժեշտ է՝ պաշտպանվելու ռուսական ագրեսիայից։ Դա իր մեջ ներառում է մահացու պաշտպանական համակարգեր», ասել է Փրայսը: