Պենտագոնը Թուրքիային տեղեկացրել է, որ երկիրը բացառված է F-35 ծրագրից

95

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) ապրիլի 21-ին Անկարային տեղեկացրել է, որ Թուրքիան պաշտոնապես դուրս է մնացել F-35 ծրագրից: Ամերիկյան կողմը չի ներկայացրել իր որոշման մանրամասները: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը:

Պենտագոնի խոսնակը նշել է, որ Թուրքիայի հետ 2007 թվականի հունվարի 26-ին ստորագրված համատեղ հուշագիրը կասեցվել է: Թուրքիան չի ներառվել F-35 գնումների նոր հուշագրի տեքստում:

2006-ի պայմանագիրը վերանայվել է 8 մնացած գործընկերների հետ, և ծրագրում ոչ մի նոր դիմորդ չի ավելացվել:

Հիշեցնենք, որ Թուրքիան նշված կործանիչների մասերի գլխավոր մատակարարներից էր, բայց դուրս է մնացել այդ ծրագրից ռուսական Ս-400 ԶՀԿ–ներ գնելու պատճառով։