Մեղրիի համայնքապետը ՔԿ֊ում է քրգործը հարուցվել է երեք հոդվածի հատկանիշներով

85

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ՔԿ֊ում է երեկ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող ակցիաների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ ՔԿ֊ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է երեք հոդվածների հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 1֊ին և 2֊րդ մասերի՝ խուլիգանության և ՀՀ ՔՕ 316֊րդ հոդվածի 1֊ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Քրեական գործը քննվում է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Հիշեցնենք, որ երեկ սյունեցիներն ակցիաներ են իրականացրել Սյունիքում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել։

Աղբյուր` Փաստինֆո