Լիլիթ Մակունցը զբաղված է խմբակցության պատգամավորներին «sms» գրելով․ ինչ են որոշել․ «Ժողովուրդ»

80

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները որոշել են, որ այս նախընտրական ժամանակահատվածում իրենց թիմի ոչ բոլոր անդամները պետք է խոսեն, հարցազրույցներ տան, մեկնաբանություններ անեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրվա մեջ 4-5 հաղորդագրություն է ուղարկում իր թիմակիցներին, որտեղ նշվում է, թե տարբեր թեմաների հետ կապված ով ինչ պետք է խոսի, ինչ բովանդակությամբ:

Մենք տեղեկացանք, որ որոշում կա նաեւ, որ ներքաղաքական տարբեր հարցերի մեկնաբանությունները դրված է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ուսերին, հիմնական խոսողներից է լինելու խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, իսկ արտաքին հարաբերությունների վերաբերյալ՝ ՔՊ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Մենք տեղեկացանք, որ իշխանական խմբակցությունում այժմ շատ լուռ վիճակ է, հիմնականում միմյանց հետ շփվում են «sms»-ներով, հանդիպումներ չկան, ասել են՝ դեռեւս պետք չէ ակտիվ լինել: Ստացվում է՝ Լիլիթ Մակունցը, մի կողմ թողնելով խմբակցության ղեկավարի իր բուն պարտականությունները, զբաղված է խմբակցության պատգամավորներին «sms» գրելով, որպեսզի խուսափեն հնարավոր սայթաքումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում