Իսրայելի բնակիչները հայտնել են պայթյունների մասին

173

Հինգշաբթի գիշերը Իսրայելի հյուսիսային Նեգև անապատում օդային տագնապի ազդանշաններ են արձակվել, որից հետո Երուսաղեմի և երկրի կենտրոնական մասի այլ բնակավայրերի բնակիչները հայտնել են պայթյունների մասին: Այս մասին հայտնել է Times of Israel-ը:

Իր հերթին, Reuters-ը, վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության ուժերին, հայտնում է, որ օդային տագնապի նշանները եղել են Դիմոնա քաղաքի մոտակայքում, որտեղ գտնվում է միջուկային ռեակտոր: Ավելի ուշ Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի գրասենյակը հայտնել է, որ Նեգև անապատում ընկել է երկիր-օդ հրթիռ: Ի պատասխան, իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող մարտկոցին, որտեղից, ըստ նրանց, արձակվել էր հրթիռը: