Ինֆանտիլները ասում են Էդ Սյունիքը պիտի պատժվի։Դուք պատժել եք ամբողջ Հայաստանը, դուք ոչնչացրել եք Հայաստանը․Արփինե Հովհաննիսյան

83

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քիչ առաջ իմացա: Գիտե՞ք ովքեր կային այսօր կապիտուլյանտին արժանապատիվ ընդունելություն ցուցաբերած սյունեցիների շարքերում: Օրինակ, կար հայր, ում որդին պատերազմի ընթացքում ֆոսֆորի ազդեցության պատճառով կորցրել է տեսողություն, ոտք, վնասել է ձեռքերի մատների մեծ մասը, քիթը, և որդուն զինվորական հաշմանդամություն հրաժարվել են տալ, որը քիչ գումար տան:

Դե ասեք ով են սրանք!!!

Իսկ ԴԱ ասում է «սրանք», «հայտնի շրջանակները» ու էլի հիմարություններ, ԴՐԱ ինֆանտիլները ասում են Էդ Սյունիքը պիտի պատժվի: Դուք պատժել եք ամբողջ Հայաստանը, դուք ոչնչացրել եք Հայաստանը, դուք հաջողել եք, ուղղակի անէացեք մարդակերներ: