Ժիրինովսկի. Զելենսկին իրավունք չունի հրավիրել Պուտինին

69

Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու`իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Դոնբասում հանդիպելու առաջարկը: Ժիրինովսկու կարծիքով, Ուկրաինայի առաջնորդը նման նախաձեռնությունների իրավունք չունի:

«Զելենսկին իրավունք չունի հրավիրել ռուսական պետության ղեկավարին: Զելենսկին և նրա թիմը ոչ ոք են», URA.RU-ն մեջբերում է քաղաքական գործչին:

Ժիրինովսկու խոսքերով, Ռուսաստանը ղեկավարում է աշխարհը, իսկ Ուկրաինան չի կարող ազդել քաղաքական դասավորության վրա, քանի որ կշիռ չունի: Նա նաև ենթադրում է, որ Պուտինը Զելենսկու հետ բանակցությունների թեմաներ չի գտնի:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել, որում Պուտինին հրավիրում է հանդիպել Դոնբասի ցանկացած մասում, որտեղ մարտեր են ընթանում: