Թուրքիան սահմանում է եռօրյա պարետային ժամ

64

Թուրքական իշխանությունները ապրիլի 23-ից եռօրյա պարետային ժամ են սահմանել`կապված այն փաստի հետ, որ ուրբաթ օրը Ազգային անկախության և երեխաների օրն է:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ապրիլի 23-ը պետական տոն է՝ Ազգային անկախության և երեխաների օրը, այս շաբաթ պարետային ժամը կգործի ապրիլի 22-ի ժամը 19:00-ից և կավարտվի ապրիլի 26-ի ժամը 05:00-ին»,- ասվում է Թուրքիայի ՆԳՆ-ի շրջաբերականում:

Պարետային ժամի ընթացքում Թուրքիայի բնակիչները (հանրապետության քաղաքացիներ և բնակության թույլտվություն ունեցող անձինք) կարող են դուրս գալ փողոց՝ այցելելու համար մոտակա մթերային խանութները և դեղատները՝ ժամը 10:00-ից 17:00-ն, ինչպես նաև գնալ բժշկի և տնային կենդանիներին տանել զբոսանքի:

Նշենք, որ 1920 թ. ապրիլի 23-ին տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին նիստը, իսկ այդ օրը երեխաների օր է հայտարարել երկրի հիմնադիր Աթաթուրքը։