Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ

129

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը:

«Կիրառել Ուկրանիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2021 թվականի ապրիլի 15-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակիչ միջոցներ` պատժամիջոցներ կիրառելու մասին» որոշումը», ասված է Ուկրաինայի առաջնորդի կայքում տեղադրված փաստաթղթի տեքստում:

Սահմանափակումների տակ են ընկել Дорлидер շինարարական ընկերությունը, ինչպես նաև Гранит-001 ՍՊԸ-ն:

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարծում, թե Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների առանձին փաթեթն արմատապես կանդրադառնա Մոսկվայի քաղաքականության վրա: