Զախարովա․ ԱՄՆ-ն լռում է իր նոր միջուկային զենքի ծրագրերի վերաբերյալ

106

Վաշինգտոնը գիտակցաբար չի նշում նոր միջուկային զենք տեղակայելու իր ծրագրերի մասին: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված «Զենքի վերահսկման, չտարածման և զինաթափման ոլորտում համաձայնագրերի և պարտավորությունների պահպանման և իրականացման մասին» զեկույցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

«Լռում են եվրոպական անվտանգության ոլորտում տեկտոնական տեղաշարժերի մասին, որոնք ի հայտ են եկել ՆԱՏՕ-ի ռազմական-ռազմավարական ենթակառուցվածքների՝ ռուսական սահմաններին մոտենալու արդյունքում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից նոր միջուկային զենքը տեղակայելու սեփական ծրագրերի մասին», նշել է Զախարովան, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: