Երկրի ղեկավարը իր երկրի տարածքում չի կարողանում առանց ռուսների ուղեկցության շարժվել, իսկ ի՞նչ ասի քաղաքացին, ով ամեն օր ադրբեջանցի է տեսնում. Քոչարյան

110

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ևս Քննչական կոմիտեի բակում էր՝ աջակիցելու բերման ենթարկված Մեղրիի համայնքապետին և այլ անձանց։ 

«Սա բերման ենթարկելու խնդիր չէ, այլ այն, որ Սյունիքը մի ոսկոր է, որը կանգնած է Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի կոկորդին։ Սյունիքը ջարդելով, կոտրելով վերջնական լուծելու են պանթուրանիզմի ծրագիրը՝ Թուրքիայի ճանապարհը բացելով դեպի Չինաստան։ Միակ խանգարող հանգամանքը Սյունիքն է»,- ասաց Փորձագետը։

Քոչարյանը նշեց, որ Ալիևի հայտարարություններն անարձագանք են մնում և այս ամենում ՀՀ իշխանությունները զիջողականություն են դրսևորում՝ որդեգրելով «Չկա Սյունիք, չկա պրոբլեմ» գաղափարախոսությունը։ Իսկ Սունիքիք կոտրվելու պարագայում Հայաստանը միգուցե մնա թղթի վրա, կդառնա թուրքական վիլայեթ։

«Հավատալ Նիկոլ Փաշինանի ասածներին՝ արդեն անեկդոտ է դարձել։ Վերջին 2,5 տարվա մեջ այդ մարդն այնքան է սրել, որ ավելի շուտ երբ ասում է, որ Մեղրիով միջանցք չի լինելու, մտածում ես ստում է, քան հավատում որևէ արտահայտությունների։ Մենք տեսնում ենք մի տարածաշրջան, որը կորցրել է իր անվտանգությունը և ՀՀ-ն այլևս չի կարողանում ապահովել»։

Քոչարյանը նկատել է, որ երեկ Սյունիքում վարչապետի մեքենան ուղեկցվում էր ՌԴ դրոշով մեքենայով, այսինքն՝ երկրի ղեկավարը իր երկրի տարածքում չի կարողանում առանց ռուսների ուղեկցության շարժվել։

«Իր քաղաքականության պատճառով 21 կմ տվել են Ադրբեջանին, իսկ ի՞նչ ասի սովորական քաղաքացին, ում դիմացից ռուսկան մեքենա չի գնում։ Այս մարդիկ ամեն օր դուրս են գալիս ու դիմացի սարի գլխին ադրբեջանցիների են տեսնում, եթե հանկարծ ռուսը ոտքը քաշի այդտեղից, միանգամից Սյունիքը դատարկվելու է, որովհետև լավ դիրքերը Ադրբեջանցիների ձեռքին է»։

Քոչարյանը նշեց, որ վարչապետի այցին դեմ սյունեցիները երեկ ինքնակազմակերպվել են, տեսնելով, որ անվտանգության մասով ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից, նույնը կարող է կատարվել նաև Սյունիքի հետ։

«Սյունիքի հայաթափումը ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային»։

Աղբյուր` Փաստինֆո