Դատախազությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մաս է կազմել քաղաքական պատվերի կատարմանը. Արամ Վարդևանյան

47

«ԶԼՄ-երից եմ տեղեկացել, որ նման բողոք է ներկայացվել, բայց օրինակը դեռ չենք ստացել: Բայց ինչպես ի սկզբանե էի արձանագրել, այլևս այստեղ ոևէ բան չկա քննարկելու, ՍԴ որոշումից հետո սահմանադրական կարգի իրբրև տապալման այս խայտառակ գործը ավարտվել է, իհարկե ոչ էլ պետք է սկսված լիներ, որ հիմա էլ ավարտվեր»:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատախազության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու հանգամանքին:

«Ես ցավում եմ, որ դատախազությունում մինչ օրս չեն կարողանում համակերպվել այդ իրողության հետ, քանի որ այս ձևով ևս մեկ անգամ ընդգծում են, որ փաստացի մաս են կազմել քաղաքական գործընթացի, քաղաքակական հետապնդման և քաղաքական պատվերի կատարմանը: Սա իսկապես ցավով եմ արձանագրում, քանի որ եթե այդպես չլիներ, մենք կտեսնեինք լրիվ այլ պատկեր, մենք կտեսնեինք, որ Աննա Դանիբեկյանը հենց դատախազության միջնորդության հիման վրա է կարճում գործը, դրանով իրենք կփորձեին ցույց տալ, որ գոնե ինչ-որ իրավական պրոցեսի նշույլ կար, բայց չանելով դա, դեռ մի հատ էլ խորացնելով վերահաստատում և կնիք են դնում իրենց գործողությունների օրինականության և իրավունքի հետ առնչություն չունենալու մասով:

Սա է իրականությունը, կարծում եմ, պետք է ըմբռնումով մոտենալ դատախազության գործողություններին, քանի որ պարզ դարձավ, թե ինչպիսի շահառուներ են եղել այս քաղաքական գործի նկատմամաբ և այդ շահառուների պահանջներին նրանք չեն կարողանում դիմակայել և բարձր գտնվել այդ պահանջներից: Իհարկե դանից տուժում են օրենքն ու իրավունքը, բայց դրան մենք ականատես ենք լինում արդեն երեք տարի»,-ասաց նա:

 Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում էր կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով: