Բայդեն. ԱՄՆ-ն երկրներին հորդորում է ակտիվ միջոցներ ձեռնարկել կլիմայի ճգնաժամի կարգավորման համար

58

Կլիմայական ճգնաժամի պայմաններում որոշիչ միջոցառումները, ի թիվս այլ բաների, կապահովեն տնտեսական աճ, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահՋո Բայդենը Կլիմայի միջազգային գագաթաժողովի բացման ժամանակ:

«Ես խորհրդակցում եմ փորձագետների հետ և տեսնում եմ ավելի բարգավաճ և արդար ապագայի ներուժ: Գիտությունն անսխալական է: Գիտությունն անհերքելի է, և անգործության գինը անընդհատ աճում է», ասել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորության մասին:

Նա կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել «ստեղծելու տնտեսություն, որը ոչ միայն ավելի բարգավաճ է, այլև ավելի առողջ, արդար ու մաքուր ամբողջ մոլորակի համար»:

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն պարտավորվում է դադարեցնել վնասակար արտանետումները մինչև 2050 թվականը, բայց ի վիճակի չէ միայնակ լուծել կլիմայի փոփոխությունը: Նա ասել է, որ ԱՄՆ-ն հորդորում է մյուս երկրներին ակտիվ միջոցներ ձեռնարկել կլիմայի ճգնաժամի կարգավորման համար: