Արայիկ Հարությունյանը իր համար Ռուսաստանում հետնահանջի դիրքեր է փորձում ապահովել․ Գաբրիելյանով

142

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում գրել է․ «Ինչպես ինձ հաղորդում են՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գտնվում է Մոսկվայում։ Նրա հետ Մոսկվա է մեկնել նաև կինը։

Իմ աղբյուրները վստահ են, որ  «Շուշիի դավաճանը»  իր համար Ռուսաստանում հետնահանջի դիրքեր է փորձում ապահովել։ Հարությունյանը հիանալի հասկանում է, որ իր «հայրիկի»՝ Փաշինյանի հեռանալով, նրա կյանքն Արցախում գրոշի արժեք չի ունենալու»։