Փաշինյանի հանձնարարությունը պարունակում է ՀՀ քրօր 309-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ. Ռուբեն Մելիքյան(տեսանյութ)

129

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի քննչականին քրեական գործ հարուցելու հրահանգ տալ,- այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Եվս մի մասնագիտական նկատառում.

«Ողջունվածի» այս հանձնարարությունը ինքնին պարունակում է ՀՀ քրօր 309-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ («պաշտոնեական լիազորություններն անցնելը»)։

Ողջունվածը չունի՛ քաղաքացիների բողոքի գործողությունները «ապօրինի» որակելու իրավունք։

Ողջունվածը չունի՛ ԱԱԾ պետին ու Ոստիկանապետին «կտրուկ և հատուկ գործողություններ» կիրառելու հրահանգ տալու իրավունք։

Ողջունվածը չունի՛ Քննչական կոմիտեին քրգործ հարուցելու հրահանգ տալու իրավունք։

ՀԳ. Հիշենք, որ այդպես էլ «պատասխանատվության չկանչվեցին» ԲՏ նախարար Հակոբը՝ լրագրողի նկատմամբ բռնության համար,

«Երկրապահ» Սասունը ու մի շարք այլ ԲՏ-ներ՝ պատգամավորի նկատմամբ ԱԺ դահլիճում բռնություն կիրառելու համար, Ալենը՝ Արթուրին առաջինը հարվածելու համար»,- ֆեյսբուքում գրել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՔԿ-ից և դատախազությունից հաշվետվություն է պահանջել՝ Սյունիքում այսօր տեղի ունեցած ակցիաների վերաբերյալ հարուցված քրեական գործով եւ դատախազը տեղեկացրել է, որ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության՝ քննչական կոմիտե։

Տեսանյութը դիտել այս հղումով՝ blob:https://www.facebook.com/d1256134-bf19-4d3e-803e-61075c7b2bbb