«Փաշինյանը փախավ, բռնեք». Գորիսեցիները հայհոյանքներ հնչեցրին վարչապետի հասցեին․ News.am(տեսանյութ)

95

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա է տեղի ունենում Գորիսում: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է, որ գա այստեղ թուրքի հետ ապրի, իսկմ իրենք դա չեն ուզում: Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարքով շղթա կազմեցին ճանապարհի երկայնքով, որպեսզի վարչապետին ուղեկցող շարասյունն անարգել անցնի: Շարասյունն անցնելու պահին գորիսեցիները սկսեցին բացականչել. «Փաշինյանը փախավ, բռնեք», «թուրք»: Հիշեցնենք՝ այսօր Սյունիքի մարզում այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա այց կատարել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկոլ դավաճան, թուրք և հողատու», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները: