Փաշինյանը հանձնարարել է ձերբակալել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին

76

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հանձնարարել է ձերբակալել Վահե Հակոբյանին (Սյունիքի նախկին մարզպետ – խմբ) եւ նրա կողմնակիցներին։Այս մասին տելեգրամյան իր ալիքում նշել է ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը: Ըստ նրա՝ ուժայինները խորհուրդ են տվել, որ Փաշինյանը շուտ վերադառնա Երեւան՝ մտավախություն ունենաքով ժողովրդական իրական հնարավոր ընդվզումից։

Սակայն Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որ անհապաղ ձերբակալեն բոլոր նրանց, ովքեր իրեն գոռացել են «բոզի տղա»:

«Վարչապետի մոտ հատուկ զայրույթ է առաջացրել այն, թե որքան լավ է Սյունիքի ժողովուրդը ընդունել օմբուդսմեն Արման Թաթոյանին»,-նշել է Գաբրիելյանովը:

Աղբյուր` Փաստինֆո