Սպուտնիկ V-ն առողջության համար հետաձգված հետևանքներ չունի

89

«Սպուտնիկ V»-ով պատվաստվածների համար հետաձգված հետևանքներ չեն կարող լինել: Պատրաստուկը չի առաջացնում ժառանգական կամ ուռուցքաբանական հիվանդություններ, ասել է Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը ՌԴ Առաջին ալիքի եթերում:

Պատճառն այն է, որ ներարկված պատվաստանյութի նուկլեինաթթուն չի բազմանում, հետևաբար չի կարող այդպիսի հետևանքներ թողնել:

Գիտնականը հիշեցրել է նաև, որ տարիներով է ուսումնասիրվել այն հարթակը, որի հիման վրա ստեղծվել է Սպուտնիկ V պատվաստանյութը: Պատվաստանյութի ստեղծման այս հարթակը մշակվել է վերջին 25 տարիների ընթացքում, և դրա հիման վրա՝ 2014 թվականից սկսած, այլ պատվաստանյութեր են արդեն ստեղծվել, հավելել է նա։