Ռուսաստանը կվտարի ԱՄՆ դեսպանատան 10 աշխատակցի

143

Ռուսաստանում ԱՄՆ փոխդեսպանը նոտա է ստացել, որով Մոսկվայում գտնվող 10 ամերիկացի դիվանագետներ հայտարարվում են պերսոնա նոն գրատա:

Նրանք պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը մինչև մայիսի 22-ը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: ԱՄՆ պատժամիջոցների գործողություններին ի պատասխան հետագա քայլերը կհաջորդեն մոտ ապագայում, հավելել է դիվանագիտական ​​ծառայությունը: