Պուտին․ «Գլխավորը քաղաքացիների եկամուտների աճն է: Կառավարության խնդիրն է՝ կարգավորել գները շուկայական մեխանիզմների միջոցով»

239

Գլխավոր խնդիրն է՝ ապահովել Ռուսաստանում քաղաքացիների եկամուտների աճը, չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում:

«Գլխավոր բանը, իհարկե, իհարկե, քաղաքացիների իրական եկամուտների աճի ապահովումն է: Վերականգնել այն և հետագա աճ ապահովել, աղքատության դեմ պայքարում շոշափելի փոփոխությունների հասնել», ասել է նա:

Գների բարձրացումը «ուտում է» քաղաքացիների եկամուտները, ասել է Պուտինը: Նախագահի խոսքերով, կառավարության խնդիրն է՝ կարգավորել գները շուկայական մեխանիզմների միջոցով:

Համաճարակը հարված է հասցրել մարդկանց բարեկեցությանը, դա մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար, հավելել է Պուտինը: Նրա խոսքերով, քաղաքացիների իրական տնօրինելի եկամուտը կվերականգնվի: