Պուտինը ռուսաստանցիներին հորդորեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ

129

Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ, որպեսզի աշնանը կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի, Դաշնային ժողովի ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ առաջնորդը ռուսաստանցիներին հորդորել է պատվաստվել COVID-19-ի դեմ․

«Պատվաստումն այժմ կենտրոնական նշանակություն ունի: Խնդրում եմ, մեկ անգամ ևս դիմում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ պատվաստվեք», ասել է նա:

Նրա խոսքերով, հիվանդությունը դեռ շարունակում է մնալ ուղղակի սպառնալիք: Միայն պատվաստումների միջոցով հնարավոր կլինի արգելափակել մահացու համաճարակը: