Չավուշօղլու. ՌԴ-ն կարող է գնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ապրանքներ

158

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ապրանքներ գնել:

«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է վաճառում նրանց, ովքեր դրանց կարիքը ունեն: Այդ գործարքը [Ուկրաինայի հետ] ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինի գնել մեր արտադրանքը, ապա կարող է դրանք գնել այնպես, ինչպես մենք նրանցից գնեցինք Ս-400-ը», ասել է նախարարը Habertürk հեռուստաալիքի եթերում: