Շատ-շատ էին, մեր տունը շրջապատել էին, ոնց որ հանցագործներ լինեինք. դա վարչապետի պահվածք չէր. Շուռնուխի բնակիչ․ News.am

66

News.am-ը գրում է․

«Շատ-շատ էին, տունը շրջապատել էին, ոնց որ հանցագործներ լինեինք. դա անելու ձեւ չէր, որ միանգամից մտան տուն, շատ անսպասելի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներից Նաիրա Գալստյանը, որի բտուն երեկ ուշ երեկոյան այցելել էր վարչաօետ Նիկոփլ Փաշինյանը:

«Մենք էլ հողամասից նոր էինք տուն եկել, որ հանգստանանք, հաց կերանք, այդ պահին իրենք մտան, ամոթից կարմրել էի։ Մենք իրենցից չէինք սպասում՝ այդ ձեւով, այդ կարգավիճակով կմտնեն։ Ես դուրս եկա, տեսա անծանոթի, ով ասաց, որ ուզում են գալ, ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են: Փաշինյանը իր անձնակազմով մտավ, թիկնապահներն էլ շրջապատեցին տան շրջակայքը։ Դա անելու ձեւ չի, փոքր երեխա կա տանը, դա վարչապետի պահվածք չէ»,-ասա նա:

Նաիրա հավելեց, որ ինքը Փաշինյանի հետ ընդհանրապետ ոչ մի բառ չի փոխանակել. «Նա ինձ հարցրեց՝ ինչու եք այս կարգավիճակով ապրում, ասացի՝ նորմալ է, մեր վիճակն էլ այսպես է, այսպես ենք ապրում։ Հետո հարցրեց՝ իսկ աշխատանք չկա՞, որ աշխատեք, երեխային պահեք, ես էլ ասացի՝ աշխատանք չկա, ես էլ երեխայի խնամքով եմ զբաղվում։ Դրանից հետո նրանք դուրս եկան, գնացին։ Հիմա էլ առավոտյան դուրս ենք գալիս, տեսնում անսպասելի նկարները գցած ինտերնետը: Դա անելու բան չի։

Ես ահավոր վախեցել եմ, ոտքերս երեկվանից մինչեւ հիմա ահավոր դողի մեջ են։ Երեւի մի քանի տասնյակ կլինեին, ցանկապատի վրայով ցատկելով մտել էին ներս:

Մինչեւ հիմա նա որտե՞ղ էր, որ թուրքը եկել է, մեր քթի տակ նստել է»:

Շուռնուխի բնակիչը նկատեց, որ բացի քաղաքապետից իրենց ոչ ոք օգնություն չի տվել. «Գյուղի մեջ թուրքը լցված, երեխաս դուրս է գալիս՝ վախը սրտումս է, ասում եմ՝ մտի տուն, քեզ կարող է այնտեղից խփեն։ Ինչո՞ւ մեր անվտանգությունը նա մինչեւ հիմա չի ապահովել։ Բացի այդ էլ երեկ վախեցրել են, առանց այդ էլ վախը սրտներումս քնում, արթնանում ենք: 9 տարեկան աղջիկ ունեմ, որ մի բան լիներ, պատասխա՞ն էին տալու: Մի պահ անգամ, երբ մտան գյուղ, ես մտածեցի, թե թուրքն է մտել, ոստիկանները  դրա համար են եկել։ Բայց երբ ասացին՝ Փաշինյանն է, ասացի՝ ես չեմ ընդունում։ Ասում է՝ Սյունիքը անվտանգ է, Սյունիքի ի՞նչն  անվտանգ, թուրքը գրեթե տների մոտիկ նստած է, եթե անվտանգ է, ցերեկով կգար, ոչ թե գաղտագողի կմտներ»:

Նաիրա Գալստյանը հավելեց, որ իրենք շատ վատ կարգավիճակում են ապրում, աշխատանք չկա. «Վթարային տանն ենք ապրում, մոտ 3 տարի առաջ այրվել է տունը, ոչ մի տեղից աջակցություն չենք ստացել, կարող եք գալ՝ տեսնել։ Մեր հողամասն ենք մշակում, որ գոնե ձմեռը կարողանանք գոյատեւել։ Ամուսինս Արցախի անտառտնտեսությունում էր աշխատում, հիմա թուրքը գրավել է այդ տարածքները»»: