Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան

120

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարություն տարածել, որում նշվում է․

«Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է:

Դուք որքան հաճախ շրջեք ժողովրդի մեջ, այնքան ավելի շուտ կհամոզվեք, որ այլեւս չունեք համաժողովրդական աջակցություն։

Արժանապատիվ սյունեցին ցույց տվեց իր ուժը, անկոտրում կամքը, ցույց տվեց, որ չի սպասում Սյունիք գաղտնի այցելած վարչապետին: Այն մարդը, որը հասկանում է՝ ինչ է հայի արժանապատվությունը, հայի պատիվը, չի կարող ձեռքերը ծալած նստել։

Պետք է ոտքի՛ կանգնել, միասնաբար հեռացնել պարտված իշխանությանը պետության ղեկից:

«Ձեր քայլը» սկսվեց Գյումրիից և ավարտվեց Սյունիքում։ Այսօր Դուք հրապարակային մերժվեցիք ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացիների կողմից։ Նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաև մյուս համայնքներում, որպեսզի մեկընդմիշտ հասկանաք, որ այլևս երկրում վստահություն չունեք։ Որքան ավելի շատ ձգտեք այցերի ժամանակ մարդ հավաքել՝ փորձելով ցույց տալ, թե որքան ընդունված եք, այնքան ավելի կարագացնեք Ձեր հեռացումը։

Մեզ արտահերթ ընտրություններով մի՛ խաբեք։ Առաջնահերթ խնդիրներով՝ գերիների, անհետ կորածների ու վիրավոր տղերքի հարցերը լուծելու փոխարեն` սկսել եք քարոզարշավը:

Եվ մեկընդմիշտ հիշե՛ք` Դուք և Ձեր իշխանությունը բարոյական իրավունք չունի հայրենասեր այս ազգին անվանել պատերազմի դաշտից փախչողներ, թշնամուց վախեցողներ կամ կապիտուլյանտ, ինչն այսօր արեցիք Սյունիքում, և դա այն դեպքում, երբ 44 օր ժողովրդին խաբելուց հետո հենց ինքներդ եք ստորագրել ստորացուցիչ կապիտուլյացիոն ակտը: Իշխանության կողմից անբարոյականություն է սեփական մեղքը հերթական անգամ ժողովրդի վրա բարդելը։

Պատվասե՛ր, ազգասե՛ր, արժանապատի՛վ հայեր, արթնացե՛ք և մի՛ անտեսեք ու մի՛ հանդուրժեք իշխանության կողմից ձեր հասցեին հնչած անպատիվ արտահայտությունը։ Սա հին ու նորի, սև ու սպիտակի ընտրություն չէ։

Սա մեր ինքնասիրության ու արժանապատվության հարցն է։

Հեռացումն անկասելի է»,-նշում է նա։