Հայաստանում քովիդից 34-ամյա հղի է մահացել

65

Հայաստանում ապրիլի 20-ին, կորոնավիրուսից 34-ամյա հղի կին է մահացել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով նա մեկ մանկահասակ երեխայի մայր էր, սա նրա երկրորդ հղիությունն էր։