Ի՞նչ հիմքով են Սյունիքի դատախազը եւ քննչական վարչության պետը կանգնած զեկուզում կապիտուլյանտին․ Արամ Մակինյան (տեսանյութ)

100

Այս տեսաձայնագրությունն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտել) հատկանիշներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը՝ հրապարակելով Սյունիքի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի անցկացրած խորհրդակցությունից հատված:

«Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի,  «հսկող դատախազի» կարգավիճակում ուղղակի հանձնարարականներ է տալիս ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության ներկայացուցիչներին, հարցնում է՝ արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, հետաքրքրվում, թե ինչ գործողություններ են կատարվել և հանձնարարում գնալ ու «իրենց աշխատանքով» զբաղվել։

Այս պահից սկսած նշված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է։

Հ.Գ. Ի՞նչ հիմքով են Սյունիքի դատախազը եւ քննչական վարչության պետը կանգնած զեկուզում կապիտուլյանտին։

Հ.Գ.1. Աննա Վարդխպետյանին այս գործով քանի՞ նամակ է ուղարկվելու»,- գրել է Մակինյանը:

Հիշեցնենք՝ այսօր Սյունիքի մարզում այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել, որպեսզի Փաշինյանը կարողանա այց կատարել համայքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկոլ դավաճան, թուրք և հողատու» հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը վերոնշյալ խորհրդակցության ընթացքում մասնավորապես նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպինş  հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»:

Տեսանյութը դիտել այս հղումով՝ blob:https://www.facebook.com/70849609-1f8a-47d5-9d63-7cbb009b9edc