Ընդդեմ Հայաստանի գործում է քառյակ դաշինքը՝ յուօրինակ մի թիմ․Գեղամ Նազարյան

65

Մեղրիում նիկոլին դիմավորեցին բողոքի գործողություններով՝ նիկոլ թուրք եւ նիկոլ դավաճան չընդհատվող վանկարկումներով ։

Պարտության խորհրդանիշը Մեղրիում քայլում է, տեղաշարժվում է անվտանգության ուժերի օգնությամբ, գողեգող, գողի, ավազակի նման։ Սյունեցիները պայքարում են Հայաստանի ներկայի եւ ապագայի համար։ Եւ հիմա, եթե Երեւանոըմ քաղաքական ուժերը չկազմակերպեն բողոքի հուժկու գործողություններ, ապա դա կնշանակի, որ առաջնորդվում են նիկոլի օրակարգով եւ նրա խաղի կանոններով։ Եթե Երեւանը չդառնա Սյունիքի պաշտպանության թիկունք, եթե քաղաքական ուժերը մարդկանց չհանեն փողոց, նշանակում է նրանց եւս, նիկոլի հետ միաժամանակ ասելու ենք՝ ցտեսություն։

Հայաստանն ընտրատեղամաս չէ, որ նիկոլի հաշվարկով ընտրությոըններ անցկացվեն։ Հայաստանը մեր հայրենիքն է։

Ի դեպ նիկոլի հետ միաժամանակ Սյունիքում են Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Եւ եթե սրան ավելացնենք Ալիեւի երեկվա հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ, ապա կարող ենք արձանագրել, որ ընդդեմ Հայաստանի գործում է քառյակ դաշինքը՝ յուօրինակ մի թիմ։