ԵՄ կարգավորիչը Սպուտնիկ V-ով պատվաստումներից հետո թրոմբների մասին տեղեկություն չի ստացել

87

Սպուտնիկ V-ով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո թրոմբոզի առաջացման դեպքերի մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվել: Այս մասին ճեպազրույցում ասել է Եվրոպական դեղերի գործակալության (EMA) ղեկավար Էմեր Կուկը:

Կարգավորիչի մասնագետները ուսումնասիրում են Սպուտնիկ V-ի կիրառումից հետո թրոմբոզի առաջացման հավանականությունը, ինչպես դա տեղի է ունեցել AstraZeneca և Johnson & Johnson պատրաստուկների կիրառման արդյունքում։ Դրանք նույնպես մշակված են ադենովիրուսային վեկտորների հարթակում: