ԵՄ կարգավորիչը ընդունում է Johnson & Johnson-ի պատվաստանյութի և թրոմբոզի հնարավոր կապը

85

Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) եզրակացրել է, որ թրոմբոզը պետք է ներառվի Janssen ընկերության (ամերիկյան Johnson & Johnson-ի բաժանմունք) պատվաստանյութի հազվագյուտ կողմնակի ազդեցություննժների ցանկում: Այս մասին ասված է ԵՄ կարգավորիչի երեքշաբթի օրվա հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, եվրոպական կարգավորիչը շեշտում է, որ պատվաստանյութի օգտագործման առավելությունները շարունակում են գերազանցել ռիսկերը:

Գործակալության համաձայն՝ բարդությունների դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է 60 տարեկանից ցածր կանանց մոտ: