ԱՄՆ անօդաչու սարքը հետախուզություն է իրականացրել Ղրիմի փակ տարածքում

189

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի օդային տարածքի այնպիսի մասում, որն ավելի վաղ փակվել էր:

Ռուսաստանի իշխանությունները Ղրիմի և Սև ծովի մի մասի վրայով թռիչքների սահմանափակումներ էին մտցրել ապրիլի 20-ից ապրիլի 24-ի համար:

Ըստ «Ինտերֆաքսի», RQ-4B Global Hawk ինքնաթիռը օդ է բարձրացել իտալական Սիցիլիա կղզու ավիաբազայից, թռչել Ղրիմի ծովային սահմանի մոտ 15 հազար մետր բարձրության վրա, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի ափերի երկայնքով: