Ալիև․ Երևանից կպահանջենք փոխհատուցել վնասը

125

«Բաքուն, միջազգային դատարանի միջոցով, Երևանից կպահանջի փոխհատուցել Լեռնային Ղարաբաղին տարիների ընթացքում հասցված վնասը, քանի դեռ տարածքը գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայերի կողմից մեր ոսկու, պղնձի հանքավայրերի և այլ բնական պաշարների թալանը, ապօրինի շահագործումը համարվում է միջազգային հանցագործություն, և այս ուղղությամբ նույնպես սկսվել են իրավական ընթացակարգեր», ասել է Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում:

Նա շեշտել է, որ Ադրբեջանը մտադիր է պատասխանատվության ենթարկել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Հայաստանի արտասահմանյան գործընկերներին, ովքեր օգտագործել են Լեռնային Ղարաբաղի բնական պաշարները:

Ըստ նրա՝ ճշգրիտ գումարի հաշվարկման գործընթացը շարունակվում է, և դրանում ներգրավված են օտարերկրյա մասնագետներ: