Անթալիայի զբոսաշրջիկային ​​բիզնեսը լրջորեն վտանգված է

109

«Անթալիայում բոլորը համարում են, որ սա քաղաքական որոշում է՝ Ուկրաինայի պատճառով: Եթե Ռուսաստանը երկարաձգի  թռիչքների արգելքը, դա իրոք  կործանարար կլինի բիզնեսի համար: Այս տարի ռուսաստանցի զբոսաշրջիկներն էլ ավելի կարևոր են, քանի որ մենք արդեն կորցրել ենք զբոսաշրջիկային շուկայի երկու երրորդը պանդեմիայի պատճառով։ Ռուսներն  փրկօղակ էին  հանդիսանում շատ ընկերությունների համար, քանի որ նրանք են երկրում բոլորից շատ դրամ ծախսում մեկ անձի համար», – ասում է  զբոսաշրջիկային ընկերության սեփականատերը Անտալիայից:

Ռուսաստանցի զբոսաշրջիկները տարեկան 4-4,5 միլիարդ դոլարի  ներդրում են կատարում Թուրքիայի տնտեսության մեջ, և այդ գումարները որոշիչ նշանակություն ունեն՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի գանձապետարանում արտարժույթային պահուստների պակասորդի պատճառով:

«Բայց եթե Ռուսաստանը վերսկսի թռիչքները մինչ հունիսի 1-ը, մեր կորուստները կկազմեն 20 տոկոս, և մենք կկարողանանք շտկել իրավիճակը», – հույս ունի թուրք գործարարը:

Ինֆոգրաֆիկա. Թուրքիայում զբոսաշրջիկների մեծ մասը  Ռուսաստանից են:

Թարգմ․՝ Զ․Մ․

18.04.21