2021 թվականը առանցքային տարի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում․ Գուտերեշ

101

Այս տարին առանցքային կլինի կլիմայի անդառնալի փոփոխությունը կանխելու գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության «Գլոբալ կլիմա» զեկույցի շնորհանդեսի ժամանակ:

«Մենք անդունդի եզրին ենք, վերջին վեց տարիները դարձել են գրանցված ամենաթեժ տարիները», ասել է գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ 2020 թվականի հունիսին «Ռուսաստանի Վերխոյանսկում ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի, ինչը դարձավ Արկտիկական շրջանում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը»: