Քաղաքական Լիդերության Ինստիտուտի Կայացման Արժեքաբանությունը

294

AZGonline.am-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի դասախոսությունների շարքը, –

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ ԲՈԼՈՐԻՆ …. սկսում եմ դասախոսությունների շարք նվիրված քաղաքական լիդերության ինստիտուտի հիմնախնդիրներին:    

Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացների բոլոր դերակատարների համար… Օգտակար է իմանալ… Առցանց դասախոսության նյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԱՐԺԵՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոր աշխարհակարգի կայացման գործընթացում գերակա նշանակություն է ստացել քաղաքական լիդերության հիմնախնդիրը:

ԽՍՀՄ փլուզումից հետո առավել քան ակնհայտ դարձավ, որ կերպափոխվող հասարակություններում քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարումը պայմանավորված է ինչպես քաղաքական լիդերության պատմականորեն ձևավորված ավանդույթներով, այնպես էլ քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար քաղաքական լիդերի, էլիտայի և էլեկտորատի միջև ծավալված երկխոսության արդյունքում մշակված ռազմավարությամբ:

Լիդերությունը հնարավորություն է տալիս իշխանական հարաբերություններում տեղ ու դեր գրավելու միջոցով տնօրինելու մարդկանց վարքը և գործունեությունը՝ հեղինակության, իրավունքի, ազդեցության, բռնության և այլ միջոցներով: Փաստորեն քաղաքական լիդերությունը ենթադրում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ երևույթ կառավարելու, հրամայելու և տնօրինելու որոշակի իրավունք:

Լիդերությունը քաղաքական գործընթացը կառավարելու որոշակի ընդունակություն է և գործառնական մեխանիզմ: Որպես բազմաբնույթ երևույթ՝ քաղաքական լիդերությունն ունի դրսևորման մի շարք հնարավորություններ.

1. Լիդերությունը իշխանական հարաբերությունների ցանկացած մակարդակում տեղ ու դեր ապահովող ազդեցություն է, հեղինակություն և վերահսկողություն: Սակայն ցանկացած ազդեցություն չէ, որ լիդերություն է ապահովում: Լիդերությունը ենթադրում է հասարակության, կազմակերպության, խմբի վրա տևական ազդեցության միջոցով իրականությունը կերպափոխելու հրամայականներ:

2. Լիդերությունը կառավարչական կարգավիճակ է: Այն սոցիալական դիրք է ապահովում իշխանական հարաբերություններում և որոշումներ կայացնելու (կամ միանձնյա, կամ կոլեգիալ) հնարավորություն է տալիս: Որպես այդպիսին՝ լիդերությանը բնորոշ է կազմակերպելու, հսկելու, ուղղորդելւ և կերպափոխելու կոլեկտիվ վարքաբանությունը:

3. Լիդերությունը որոշումների ընդունման և իրականացման գործընթացը կառավարելու բարձրագույն ձև է: Այն քաղաքական գործընթացի կառավարման ժամանակ իրականացվող յուրօրինակ ձեռներեցություն է, որի մրցակցային պայքարում քաղաքական ծրագրերի իրագործման հնարավորություն է ստանում առավել գործունյա, նպատակասլաց, իշխանատենչ, քաղաքական ժամանակն ու տարածությունը պարբերաբար արդիականացնող լիդերը: Որպես նորարար վերլուծելով քաղաքականությունը և կանխատեսելով փոփոխությունները՝ լիդերն աջակցություն է ստանում քաղաքացիների կողմից:

4. Լիդերությունը իշխանական հարաբերություններում ռեսուրսների տնօրինման հնարավորություն է: Քաղաքակրթության փորձն ապացուցում է, որ լիդերի կողմից ռեսուրսների տնօրինման փորձաքարը նրա բարոյական կերպարն է՝ իշխանության իրականացման մշակույթի վերաբերյալ նրա պատկերացումները, իշխելու պահանջի հիմնավորումը, պետության և քաղաքացիների հետ ներդաշնակ հարաբերությունների պահպանումը:

Քաղաքական լիդերությունը պատասխանատվություն է:  Որպես բարդ, բազմակողմ և բազմամակարդակ երևույթ՝ քաղաքական պատասխանատվությունն ունի միայն իրեն բնորոշ սահմանադրաիրավական, վարչաիրավական, քաղաքացիաիրավական, քրեաիրավական, բարոյաէթիկական և այլ դրսևորումներ: Պատմականորեն մշակված լիդերության և պատասխանատվության փոխհարաբերությունների  մասին պատկերացումները արդի հետարդիական հասարակություններում  բարդացել են՝ պայմանավորված անձի սպառողական հոգեբանությամբ,  իշխանական հարաբերությունների ցանցային մանիպուլյացիաներով, գծային ազատականացման հետևանքով ստեղծված «Ես»-ի ինքնության ճգնաժամով: Այս համատեքստում  «պատասխանատվություն» եզրույթի օգնությամբ արժևորվում է լիդերությունը` որպես ժողովրդավարական համախմբման պայման:

Քաղաքական լիդերությունը օբյեկտիվ և համընդհանրական (գլոբալ) երևույթ է:

Օբյեկտիվ է, որովհետև ցանկացած իշխանական հարաբերություն կարիք ունի կազմակերպման, կառավարման և նպատակին հասնելու ռացիոնալ (նաև իռացիոնալ) ճանապարհների արդիականացման: Այդ գործառույթը կատարում են մարդիկ, որոնց ընտրում են, որոնք իրենց հեղինակությամբ, հավասարակշիռ վարքաբանությամբ կարող են հասարակությանը զերծ պահել քաոսից և նպաստել ժողովրդավարության զարգացմանը:

Համընդհանրական (գլոբալ) է, որովհետև իշխանական հարաբերություններում լիդերի կարիք ունեն միջանձնային, խմբային, կազմակերպչական, կուսակցական, հասարակական, պետական, միջպետական և միջազգային կառավարման համակարգերը: Այս ամենը գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ և համընդհանրական խնդրի լուծման ժամանակ ենթադրում է արժեշահային համակարգի արդիականացում:

Քաղաքական լիդերության բնութագրիչներն են՝ իրավիճակի ճիշտ գնահատումը, օրակարգ բերված խնդիրների լուծման ուղիների որոնումը, արդյունքի կառավարումը, մարդկանց ներգրավումը և որևէ խնդիր լուծելու նպատակով նրանց կենսաէներգետիկան առանց գերզգայական (ինտելիգիբել) երևույթների տնօրինումը:

Քաղաքական լիդերության բնութագրիչներն են՝ իրավիճակի ճիշտ գնահատումը, օրակարգ բերված խնդիրների լուծման ուղիների որոնումը, արդյունքի կառավարումը, մարդկանց ներգրավումը և որևէ խնդիր լուծելու նպատակով նրանց կենսաէներգետիկան առանց գերզգայական (ինտելիգիբել) երևույթների տնօրինումը:

Քաղաքական լիդերության ուսումնասիրումը նպատակահարմար է սկսել «լիդեր» բառի ծագումնաբանությունից: Բոլոր եվրոպական լեզուներում օգտագործվում է այս բառի անգլոսաքսոնական «lead», «leader» և «leadership» ձևերը, որոնց «laed» հիմքը նշանակում է «ուղի», «ճանապարհ»: Այս դիտանկյունից «laeden» բայը նշանակում է նաև ճանապարհորդել: Այսպիսով՝ լիդեր է նա, ով գնում է առջևից և իր ուղեկիցներին ճանապարհ է ցույց տալիս՝ տանելով դեպի անվտանգ նոր ճանապարհ: Այսինքն՝ «… Լիդերի՝ որպես ղեկակալի (helmsman) ընկալումը արդիական է նաև այսօր: Այն, ինչ մենք կարող ենք անվանել «ղեկակալի դպրոց», կարելի է բաժանել երկու մասի. նրանք, ովքեր լիդերին համարում են կյանքի դաշտում շախմատ խաղացող, և նրանք, ովքեր ընդունում են լիդերին որպես մարդու, որն արտահայտում է մարդկանց կոլեկտիվ երևակայությունը՝ առաջարկելով նրանց միանալ «ճանապարհորդությանը»: Չնայած լիդերի առաջին տեսակը կարող է ստիպել մարդկանց գործել, բայց հենց լիդերի երկրորդ տեսակն է գրավում բոլորին՝ մղելով նրանց լիարժեք ինքնանվիրման» [Кете де Врис Манфред Мистика лидерства. Развитие эмоционального интеллекта/ Пер. с англ.,М.: Альпина Бизнес Букс, 2004,էջ 21]:  Անգլերեն «լիդեր» բառին մոտ է «Dirigeant» (ղեկավար) բառը, բայց այն ա¬վե¬լի շատ օգ¬տա¬գործ¬վում է կո¬լեկ¬տիվ¬ի ղեկավաի դեպքում: Ուս¬տի զար¬մա¬նա¬լի չէ, որ ան-գամ Ֆ¬րան¬սիա¬յում, որտեղ խու¬սա¬փում են անգ¬լե¬րեն հնչողութ¬յամբ բա¬ռե¬րից, «Leader» բա¬ռը քա¬ղա¬քա¬կան գի¬տութ¬յան մեջ օգ¬տա¬գոր¬ծում են՝ բնո¬րո¬շե¬լով քա¬ղա¬քա¬կան գոր-ծու¬նեութ¬յան սահ¬մա¬նադ¬րա¬նոր¬մա¬տի¬վա¬յին ի¬րա¬վունք և¬ ո¬րո¬շա¬կի սո¬ցիալ-հոգեբան-ական հատ¬կա¬նիշ¬ներ ու¬նե¬ցող մարդ¬կանց: Ռու¬սե¬րե¬նում «лидер» բա¬ռը ի¬մաս¬տով մոտ է «руководитель»-ղե¬կա¬վար և «вождь»-ա¬ռաջ¬նորդ բա¬ռե¬րին:

Հայերեն այն թարգմանվում է. «…1. Առջևից գնացող, ճանապարհ ցույց տվող, առաջնորդ, 2. Նա, ով մի գործի՝ շարժման գլուխ է անցնում, նրան ուղղություն է տալիս, ղեկավար, 3. Որևէ կազմակերպության, երկրի, ժողովրդի, դասակարգի ղեկավար՝ ներկայացուցիչ, 4. Առաջնային դիրք ունեցող, պետ, իշխանավոր, 5. Որևէ կազմակերպության պետ՝ ներկայացուցիչ…: Այստեղից՝ առաջնորդող, առաջնորդություն՝ «…Առաջնորդողը մեզ ազատեց կորուստներից», կամ՝ «…Մենք գնում ենք՝ աշխատում ենք նրա առաջնորդությամբ: Առաջնորդության հարմար անձ, առաջնորդի պատիվ՝ իշխանություն»: Այստեղից՝ առաջնորդ, պարագլուխ, այսինքն՝ այլոց ղեկավարող, ծրագրեր մշակող, շահերը ներդաշնակող, որոշում ընդունող և իրականացնող, հրաման արձակող, իրականությունը արդիականացնող:

 Գիտական գրականության մեջ ընդունված է, որ լիդերը «վոժդ» (chieftain) չէ, քանի որ «վոժդը»՝ որպես ցեղի, տոհմի, հանրույթի առաջնորդ, պահպանում է իշխանությունը ավանդույթի, կախարդանքի, հարստության, մեծահոգության, նաև խարդախության և պատերազմներում խիզախ վարք դրսևորելու, ինչպես նաև հպատակ որսորդներին հերոսության մղելու, բայց ոչ թե հստակ գործող օրենքների միջոցով : Միաժամանակ «վոժդը» պատմական հոլովույթում ձևավորված տաբուի իրականացման և պահպանման երաշխավորն է: Այս համատեքստում ուշագրավ է Ս. Հանթինգթոնի մոտեցումը. նա լիդերության ինստիտուտը դիտարկում է քաղաքակրթությունների բախման համատեքստում: Փաստորեն, եթե «վոժդը» ցեղատոհմային սոցիոմշակութային արժեքների կրողն է, ապա լիդերը քաղաքակրթական արժեքների հիմքի վրա քաղաքականություն իրականացնողն է. «Արևմուտքի էքսպանսիան իր հետ բերել է ոչ արևմտյան հասարակությունների արդիականացում և արևմտականացում: Այդ հասարակությունների քաղաքական և ինտելեկտուալ լիդերների պատասխանը Արևմուտքի ազդեցությանը կարելի է համարել հետևյալ երեք տարբերակները. ինչպես արդիականացման, այնպես էլ արևմտականացման մերժում, երկուսի գրկաբաց ընդունում, առաջինի ընդունում և երկրորդի մերժում»: Վերոգրյալը նկատի ունենալով՝ նպատակահարմար է լիդերությունն ուսումնասիրել և փաստարկել որպես անձի հնարավորություն՝ որոշում ընդունելու ժամանակ ազդելու առանձին անհատների ու մարդկանց խմբերի վրա՝ ծառայեցնելով նրանց ներուժը կազմակերպության և իր նպատակներին:

Անձը անհատի սոցիալական որակն է՝ ձեռք բերված դաստիարակության և ինքնակրթման, հասարակության հետ փոխգործակցության, բարոյահոգեբանական գործունեության և սոցիալ-քաղաքական գործընթացներին մասնակցելու հետևանքով: Այսինքն` անձ չեն ծնվում, անձ դառնում են: Անձը (լատ. persona` դիմակ) այն մարդն է, որը, ունենալով բարձր գիտակցություն, կյանքը իր համախմբող և բաժանող կանոններով դիտարկում է որպես թատերականացված խաղ:

 Ազդելով մարդկանց քաղաքական գործունեության և վարքի վրա՝ քաղաքական լիդերությունն ունի ինչպես սոցիալ-քաղաքական և բարոյահոգեբանական, այնպես էլ քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, ինչպես նաև մարդաբանական արժեշահային ուղղվածություն [13]: Լիդերությունը լիդերի և նրա աջակիցների, համախոհների, հետևորդների բազմամակարդակ փոխհարաբերությունների ամբողջություն է: Լիդերությունը ներառում է այն արժեքները, որոնք լիդերը որդեգրում է իր թիմի հետ, որպեսզի կարողանա արտաքին միջավայրից ստացած տեղեկատվահաղորդակցական ազդակներին ճիշտ արձագանքելու միջոցով ընդարձակել իր գործունեության սոցիալ-քաղաքական տարածությունը և ազդեցությունը՝ կարևորելով իսկության տրամաբանությունը : Համաձայն կառավարման ոլորտների՝ անհրաժեշտ է տարբերակել լիդերի հետևյալ տեսակները՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, գիտական և այլն: Բազմաշերտ հարաբերությունների այս մեխանիզմում որոշիչ տեղ ունի քաղաքական լիդերը:

Քաղաքական լիդեր են բոլոր նրանք, ովքեր իշխանական հարաբերություններում որոշիչ տեղ ու դեր ունենալու նպատակով առաջարկում և քննարկում են ծրագրեր, ընդունում են որոշումներ և ուղիներ մշակում դրանց իրականացման համար: Կառավարումը գաղափարի, կամքի և պատասխանատվության ամբողջություն է, և անհրաժեշտ է, որ քաղաքական լիդերն իր վարքաբանությամբ ու արժեքաբանությամբ ներդաշնակեցնի դրանք իրականության հետ:

Փաստորեն լիդերի որպիսությունը անհրաժեշտ է համակարգել երկու տարբեր արժեքային չափումներով՝ օգտավետություն և բարոյականություն: Եթե քաղաքական գիտակցությունը լիդերին հնարավորություն է տալիս իրադարձությունները գնահատելու վնասակարության կամ օգտակարության, նպատակների նվաճման արդյունավետության կամ ոչ արդյունավետության տեսակետից, ապա բարոյականությունն այդ հարցերը տեղափոխում է Բարու և Չարի, Լավի և Վատի հարթություն: Ժողովրդավարական երկրներում բարոյականությունը լիդերի և էլեկտորատի երկխոսության ակունք է: Այդ երկխոսությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ճանաչելու միմյանց և ժամանակի հրամայականով արդիականացնելու վարքաբանական նորմերը՝ համադրելով լիդեր-էլիտա-էլեկտորատ արժեշահային համակարգը: Հասարակությունը հնարավորություն է ստանում ժողովրդավարական վերահսկողության միջոցով սահմանակարգելու լիդերի որպիսությունը՝ որպես հանրային երկխոսության անհրաժեշտություն: Այդ մեխանիզմում որոշիչը քաղաքացու արժեքային կողմնորոշվածությունն է, նրա հակվածությունը, որ իր քաղաքական պատասխանատվության բեռը չդնի իշխանություն տենչացող այս կամ այն դերակատարի վրա՝ զրկելով իրեն ազատ կողմնորոշվելու և ինքնորոշվելու հնարավորությունից:

Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում քաղաքական լիդերության ձևավորման, հաստատման, զարգացման բարդ գործընթաց: Ներկայումս ՀՀ-ում պետական կառավարման արդյունավետության բարձրացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հրամայականը մասնագիտական բարձր հմտություններ, քաղաքակիրթ, բանակցային և երկխոսության արվեստին տիրապետող լիդերության ինստիտուտի գործառումն է: ՀՀ-ում քաղաքական կառավարման և պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման հրամայականները լուրջ պահանջներ են դրել մեր իրականության մեջ գործող լիդերների առջև: Այս դիտանկյունից քաղաքական լիդերությունը ներառում է հանրային ինքնորոշման և աջակցության կառուցակարգերի արդյունավետ գործառման անհրաժեշտության գիտակցում, ազգային և համամարդկային արժեքային համակարգերի փոխհարաբերությունների կարևորում, ինչպես նաև կառավարման «Փորձի և սխալի» հարացույցի մերժում և «Գիտավերլուծական» հարացույցի վրա հիմնված որոշումների ընդունման և իրականացման արդյունավետության ապահովում: Քաղաքականության հասարակական բնույթի ընկալման համար լիդերներն ու էլիտաները իրենց գործունեությամբ չեն կարող և իրավունք չունեն իրենց վերցնել իշխանական հարաբերություններում առկա բոլոր դերերը և թերագնահատել, անտեսել, մանիպուլացնել ընտրազանգվածին: Այս իմաստով տեղեկատվական հասարակություններում ներդաշնակվում են գիտելիքի, անձի կայացման և իրավունքի գերակայությունները :

Ակնհայտ է, որ XXI դարում Հայաստանի Հանրապետությունում լիդերության ինստիտուտի բնականոն գործառնման և արդիականացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել զարգացած երկրներում մշակված տեսական հայեցակարգերի կիրառական գործընթացները: Դրանց միջոցով զարգացած հասարակությունները պատասխանել և պատասխանում են մարտահրավերներին`ժողովրդավարացնելով քաղաքական համակարգը: