Ստեփանակերտում և Մարտակերտում այսօր կիրականացվեն հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

68

Այսօր Ստեփանակերտ քաղաքի Կամոյի փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ։

«Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոսներ՝-911,101,112, (047) 940911»,– ասվում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունում։