Սերժ Սարգսյանը դիմադրում է հայրենիք ու պետություն ունենալու համար. Դուք ինչի՞ համար չեք դիմադրում․ Աննա Մկրտչյան

202

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզ դարձած փաստը գրում եմ, որովհետև ստորև նշված կատեգորիաներն արձանագրումներ շատ են սիրում։

Նվազագույնը մի տաս տարի, իսկ իրականում ավելի երկար որ ոլորտից ում լսեիր իր անմնացորդ ներդրումն ուներ Հայաստանում իշխանության ձևավորման գործում։

Ասեմ ավելի անկեղծ։ Եթե ինքը, այ հենց ինքը (նախարար, գեներալը, նախարարի վարորդ, վարչության պետի օգնականը, նախարարության աշխատողը, գեներալ, ընդդիմությունը, համայնքի ղեկավար, մարզպետ, վարչության պետ, շենքում 4 հարևանի բարև տվողը, փող ունեցողը) չլիներ Սերժ Սարգսյանն իշխանություն չէր ունենա։

Իբր, իրանք էին իրանց հեղինակությունը, աշխատանքը (մի քիչ երկար, որ լսեիր էտ մարդկանց կստացվեր նաև իրանց զգացմունքները) ներդնում, որ Սերժ Սարգսյանը իշխի։

Ի՞նչ պարզվեց վերջում։ Պարզվեց, այն, ինչ առանց այդ էլ ակնհայտ էր։

Սերժ Սարգսյանն իշխանություն ուներ ո՛չ սրանց շնորհիվ, ո՛չ էլ առավել ևս սրանց համար։ Սերժ Սարգսյանի իշխանությունը պայմանավորված էր մեր հասարակության հավաքական գիտակցումով, որ ինքը կարա պահի էս երկիրը ու պահելու ա մինչև վերջ։ Իսկ վերջը եկավ էն ժամանակ երբ արհեստական խթանեցին գիտակցության մթագնումը(սրան շատ եմ մանրամասն անդրադարձել, հիմա դրա մասին չեմ գրում)։

Ի՞նչ ստացվեց վերջում։

Ստացվեց այն, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ համոզմունքը, որ ինքը կարա երկիր պահի ու կառուցի մնաց, իսկ նրան «իշխանություն տվողները» սահուն և մեղմ ասաց չքվեցին։
Ստացվեց, որ գեներալը գեներալ էր, նախարարը՝ նախարար, վարորդը՝ վարորդ, մարզպետը՝ մարզպետ, ընդդիմությունը՝ ընդդիմություն և անգամ շենքում 4 հոգու բարև տվողը Սերժ Սարգսյանի հեղինակության հաշվին էր։

Ասվածի լավագույն ապացույցը այսօրն ա։

Հ.Գ Սերժ Սարգսյանը դիմադրում է հայրենիք ու պետություն ունենալու համար։

Դո՞ւք ի՞նչի համար չեք դիմադրում»։