Պուտինը որոշել է մասնակցել կլիմայի գագաթաժողովին թեմայի կարևորության պատճառով

143

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել կլիմայի գագաթնաժողովին, քանի որ միջոցառման թեման Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Գագաթաժողովը նախատեսում է պետությունների և կառավարությունների ղեկավարների կարճ ելույթներ», ասել է Պեսկովը: Նա հիշեցրել է, որ Պուտինի ելույթը տեղի կունենա ապրիլի 22-ին:

Պատասխանելով այն հարցին, արդյոք Պուտինը նախատեսում է օգտագործել կլիմայի գագաթաժողովը Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման համար, Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ««Արեւմուտքի հետ հարաբերություններ» հասկացություն գոյություն չունի, Արևմուտքը աշխարհի չորս կողմերից մեկն է»: