Պուտինը ապրիլի 22-ին ելույթ կունենա կլիմայի գագաթաժողովում

98

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին տեսակոնֆերանսի ֆորմատով կխոսի կլիմայի հարցով առաջնորդների գագաթաժողովին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Պուտինը կուրվագծի Ռուսաստանի մոտեցումները միջազգային լայն համագործակցության կազմակերպման համատեքստում, որը նպատակ ունի հաղթահարել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները», նշում է Կրեմլը:

Գագաթաժողովին Պուտինը ելույթը ձայնագրություն չի լինի․ «Դա կլինի նախագահի ուղիղ ելույթը», ասել է Կրեմլի խոսնակը։

ԱՄՆ-ն մտադիր է ապրիլի 22-23-ը կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային գագաթաժողով անցկացնել, որին հրավիրվել են աշխարհի 40 առաջնորդներ: Ավելի վաղ Կրեմլի խոսնակն ասել էր, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է Ռուսաստանի մասնակցությունը գագաթաժողովին: