Շոյգու. ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սադրիչ գործողություններ են իրականացնում Սև ծովում

128

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Դոնբասում, իսկ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել Սև ծովի օդային տարածքում և ջրերում:

Նրա խոսքերով՝ «հարավ-արևմտյան ռազմավարական ուղղությամբ ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ բարդ»: «Դա հիմնականում պայմանավորված է մի շարք օտարերկրյա պետությունների փորձերով` ավելացնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարավային և արևմտյան սահմաններում», նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: