«Հայկական «Դիվանագիտություն» Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, պաշտոնը թողնելուց հետո չի վերադառնում». Ավետիք Իշխանյան

76

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀԱՅԿԱԿԱՆ «ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, պաշտոնը թողնելուց հետո չի վերադառնում։ Լրատվամիջոցները, իրավմամբ սա համարում են խայտառակություն։ Իսկապես, սա նշանակում է, որ Հայաստանը այս անկախության տարիների ընթացքում, չի ստեղծել պետական մտածողությամբ դիվանագիտական դպրոց։ Բայց, արդյո՞ք սա առաջին նման դեպքն է։

Հիշում եմ, թե ինչպես 1998թ․իշխանափոխությունից հետո, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Շահբազյանը ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում այսպիսի միտք հայտնեց․ «Հայ-ռուսական հարաբերությունների բնականոն շարունակության համար, կարևորն է, թե ով կդառնա Հայաստանի նախագահ»։ Եվ սա ասում էր, այսպես կոչված «դիվանագետը»։ Իսկ որտե՞ղ է այժմ այդ «փորձառու» դիվանագետը։

Որտե՞ղ են Հայաստանի արտաքին գործերի նախարար, տեղակալ և դեսպաններ Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Գառնիկ Նանագուլյանը, Ռուբեն Շուգարյանը, Միքայել Մինասյանը, Կանադայում նախկին դեսպան, այժմ Կանադայի քաղաքացի Արա Պապյանն ու այլոք (բոլորին չգիտեմ)։ Դիվանագիտությունը պետական մտածողության առաջնահերթություններից է։ Հայաստանում, փաստորեն չձևավորվեց պետական մտածողությամբ օժտված դիվանագիտական դպրոց, իսկ դեսպաններ հիմնականում նշանակվել են, ըստ տվյալ պահին իշխանությանը նվիրվածության չափանիշների»։