Ինչ է գրում «Ազգ» շաբաթաթերթը. ծաղկաքաղ

183

Ստորեւ ներկայացնում ենք «Ազգ» շաբաթաթերթի վեևջին համարը՝ ծաղկաքաղով:

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԵՎ ԼԱ ՖՈՆՏԵՆԻ ԱՌԱԿԻ ՍԱՅԼԸ» վերտառությամբ հոդվածում խմբագիր Հակոբ Ավետիքյանը խիստ ուշագրավ դիտարկումներ է անում՝ կապված տարածաշրջանային զարգացումների շուրջ. «Գաղտնիք չէ, որ հատկապես փաշինյանական հողատվությունից եւ անձնատվությունից հետո, Մեղրիի շուրջ ստեղծված գիշատիչ ծրագրերի լույսի ներքո, Թբիլիսին մտավախություն ունի կորցնելու իր առանձնահատուկ կարգավիճակը որպես էներգետիկ եւ երկաթուղային տրանզիտ հանգույց կամ հաբ: Տրանզիտային երկիր լինելու, այդ թվումՙ նաեւ Հայաստանի համար եւ, միաժամանակ, Հայաստանի դեմ մենաշնորհը պահպանելու խնդիրը կենսական է մեր հարեւան երկրի համար, որն իր ողջ պատմության ընթացքում պաշտպանված է եղել իրեն վահան հանդիսացող Հայաստանով:

Այսուհանդերձ պետք է քննադատել Լա Ֆոնտենի առակի խեցգետնիՙ Հայաստանի հաջորդական կառավարություններին (նկատի չունեմ ներկա կառավարությանը, որը արժանի չէ նույնիսկ քննադատության), որոնք բավարար հետեւողական չեն եղել իրենց աշխատանքում Վրաստանը չդիտարկելու բացառապես իբրեւ տրանզիտ երկրի, այլ ավելի ճկուն, խորքային ու հեռանկարային հարաբերություններ մշակելու մեր դարավոր հարեւանի հետ»: Ավելին՝ այստեղ:

«ԱՐՑԱԽՑՈՒ ԿՈՐՍՎԱԾ ԴՐԱԽՏԸՙ World Press Photo-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ». ««Բեռներ ցայթունգի» երեկվա համարն իրազեկում է, որ World Press Photo մրցույթում ի թիվս այլոց հաղթող է ճանաչվել «Սպուտնիկ» լրատվական գործակալության լուսանկարիչ Վալերի Մելնիկովի 3 լուսանկար ներկայացնող «Կորսված դրախտ» շարքը, որը պատմում է 2020-ի պատերազմի դաժան դրամանՙ արցախցին հարկադրված լքում է տունը: Լուսանկարներից մեկըՙ ստորեւ»: Ավելին՝ այստեղ:

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՆԱՎՈՐ ԵՌՅԱԿԸ». «Այսօր պատկերն այլ է: Թուրքիայի կառավարությունը ջանք չի խնայում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: Միամտություն է կարծելը, որ այս քայլի միակ շարժառիթը Ցեղասպանության ճանաչումը կանխելն է, քանի որ այդ երկրների միջեւ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Այնուամենայնիվ, Անկարայի համար, իհարկե, Ցեղասպանության ճանաչումը իր արտաքին քաղաքականության օրակարգի կարեւոր հարցերից է»: Ավելին՝ այստեղ:

«ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՆԴ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ». «Թեեւ Բաքվում պահվողների մոտալուտ ազատման մասին լուրը տարածել էր Մոսկվան, Երեւանի պաշտոնատար անձինք նույնպես հաստատել էին դաՙ մեծացնելով հանրության ակնկալիքները։ Սակայն լրատվամիջոցները մոռացել էին լուսաբանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Աբդուլահ Բոզկուրտի այցը Բաքուՙ Իլհամ Ալիեւի հետ բանակցելու նպատակով։ Վարկած կա, որ հենց այդ այցն էր դարձել բանտարկյալներին ազատ արձակելու պլանների խափանման պատճառը»: Ավելին՝ այստեղ:

«Ո՞ՐՆ Է ՃԻՇԴԸ». «Ի՞նչ կը պատահի, եթէ ժողովրդային քուէարկութեան դիմէ Հայաստանըՙ «Թուրքիոյ հետ բարեկամանա՞նք, թէ՞ ոչ»: Ի՞նչ կը կարծէք: Կը կարծեմ, եթէ անմիջապէս Սփիւռքն ալ նոյնը ընէ իր գիտցած ձեւով հարցախոյզի դիմէ, հայաստանահայերուն «Այո»-ն պիտի գերակշռէ, մինչ Սփիւռքի «Ոչ»-ը ջախջախիչ մեծամասնութիւն պիտի կազմէ ու հայկականօրէն հարցը ջուրը պիտի իյնայ, եթէ անշուշտ հայրենի պետութիւնը նկատի առնէ Սփիւռքի կեցուածքը: Իսկ եթէ ներկայ իշխանութիւնը նկատի չառնէ՞… Ո՞րն է ճիշդը»: Ավելին՝ այստեղ:

«ՄՇՈ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ». «Ինչպես գրել ենք բազմիցս, Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել իր տիրապետության տակ գտնվող հայկական մշակույթը: 100 տարվա ընթացքում այդ պետությունը կարողացավ համարյա իսպառ ոչնչացնել իր բռնագրավման տակ գտնվող տարածքներում իր բռնագրավման տակ գտնվող տարածքներում գտնվող հայկական մշակույթը, այդ «գործընթացի» ժամանակ անմասն չմնացին նույնիսկ հայկական թաղամասերը: Այդպիսիներից է, օրինակ, Մուշ քաղաքի Քալե թաղամասը: Այդ թաղամասի բոլոր հին հայկական տները քանդվել են «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOK ) քաղաքաշինական ծրագրի «անվան տակ»: Այս մասին որոշակի տեղեկություններ է հաղորդում նաեւ Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական gazetekarinca.com.tr-ին»: Ավելին՝ այստեղ:

«ԴԻՄՈՒՄՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ». «

Այս պահին ուզում եմ հայոց ճիշտ պատմությունը գրելՙ 1985 թվից մինչեւ հիմա: Սակայն իմ պաշտելի հայրենիքի եւ զզվելի պետության տերերը նախ ինձանից էին վախենում, հիմա էլ վախենում են իմ գրածներից: Խնդրում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին, որ ինձ ժողովրդի հետ խոսելու հնարավորություն տանՙ մամուլի ասուլիսի միջոցով: Ես այնպիսի բաներ կասեմ, որ 1991 թ.-ից մինչեւ հիմա ոչ ոք չի ասել:

Հեռախոսահամարներՙ 041-888455, 093-799942»: Ավելին՝ այստեղ:

«ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ». «2020թ. ընթացքում ինստիտուտի գիտաշխատողները հրատարակել են 5 գիրք, 134 արտասահմանյան, 41 տեղական գիտական հոդվածներ: Հրատարակվել է մեկ գիտական հոդվածների ժողովածու, որը ներառվել է Սկոպուսի ցանկում, – ինստիտուտն առավել ճանաչելի է դարձել միջազգային մակարդակով, – զրույցի ժամանակ ասաց տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը»: Ավելին՝ այստեղ:

«ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՋԱԿՑԵԼՈՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՔԱՐԻՙ ԱՄՆ-Ի ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ». «Անշեղորեն սրվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, ստեղծելով ռազմական բախումների համար անհրաժեշտ նախադրյալներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , պաշտոնական Interfax.ru եւ Ria Novosti գործակալությունների վկայությամբ, ապրիլի 21-ը մատնացույց էր արել որպես այդ բախումների սկզբավորման ժամկետ: Ինչպիսին կլինի հակամարտության ընթացքը, դժվար է կռահել: Բայց որ դրանում ներգրավված է ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջը անհաշտ մրցակցության մեջ են մտել ԱՄՆ-ն ու Եվրոպական Միությունը, ակնհայտ է»: Ավելին՝ այստեղ:

«ԼՈՒՆ Ո՞ՒՂՏ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ, ԹԵ՞…». «Ուղեւորահոսքի աճին զուգահեռ կտրուկ թանկացել են նաեւ ավիատոմսերը, հասնելով 360 000 դրամի, մինչդեռ նախկինում գները սկսվում էին 85 000 դրամից: Սակայն արժեքից ոչ մեկը չի բողոքում, ասում ենՙ փրկության համար պատրաստ են ամեն գնով վճարել»: Ավելին՝ այստեղ:

«ԵՊՀ, ԹԵ՞ ՌԵԿՏՈՐ». «Նոր օրենքի այս «կարգավորումները» ուժի մեջ են մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, ուստի կառավարության խնդիրն է ձգձգել ԵՊՀ ռեկտորի ընտրությունը մինչեւ այդ ժամկետը: Այդ նպատակով այս օրերին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 15-ը ներկայացրել են հրաժարականի դիմում, որպեսզի տապալեն հոգաբարձուների խորհրդի հետագա գործունեությունը, ավելի կոնկրետՙ կանխեն խորհրդի կողմից նոր ռեկտորի ընտրությունը: Եթե հոգաբարձուների խորհրդի կազմը լքի եւս մեկ անդամ, ինչին ակնհայտորեն ձգտում է կառավարությունը, ապա խորհրդում այլեւս անհնար կլինի ապահովել քվորում, եւ ռեկտոր ունենալու տեսլականը կրկին կմնա անորոշ»: Ավելին՝ այստեղ:

«ԱՎՏՈ ԿԱՅԱՆԵԼԸ` ԳԼԽԱՑԱՎԱՆՔ». «Ավտոմեքենան կայանելու ժամանակ հաճախակի գրանցվում են ավտոպատահարներ, որոնցից վնասվում են անմեղ անցորդներ, պատճառ դառնալով ավելորդ խցանումների: Խցանումներ են առաջացնում նաեւ այն վարորդները, որոնք փորձում են կասկադյորական հնարքներով ավտոմեքենան կայանել դժվարությամբ գտած վայրում,իսկ այդ ընթացքում վերջինիս ստիպված են լինում սպասել այլ մեքենաներ ,իրենց հետագա ընթացքը շարունակելու համար»: Ավելին՝ այստեղ:

«ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ…». «

1990 թվականից մեզ համար սովորական բան է դարձել սահման կամ վտանգավորություն եւ այլն, եւ այլն: Կներեք իհարկե, բայց խուճապը ավելի շատ թերթներ են տարածում եւ երեւաններում համակարգչի դիմացը նստած հոդվածներ գրող լրագրողները, մեղմ ասած, հաճելի չի»,- ասաց Նարեկ Սահակյանը

Հարցին, թե՞ վերջին ամիսներին Բաղանիս գյուղում սահմանային որեւէ անկարգություն կամ միջադեպեր գրանցվե՞լ են:

Համայնքապետը պատասխանեց կտրուկՙ ո՛չ»: Ավելին՝ այստեղ:

««ՄԱՐԴ-ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ». ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԵԾ ԼԵԶՎԱԲԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆԻՆ». «Մարթայանի մոտ մի գիրք է եղել, որը հետաքրքրել է Քեմալին, ինչն առիթ է հանդիսացել է երկուսի միջեւ երկարատեւ զրույցի: «Թուրքերենի մասին Հակոբի դիտարկումները եւ այդ գիրքը մեծ ազդեցություն է թողնում Քեմալի վրա: Նա առաջին անգամ է տեսնում լատինատառ թուրքերենով գիր»: Հեղինակը նշում է, որ Աթաթուրքը եւ Մարթայանը երկրորդ անգամ հանդիպում են 1932թ. Թուրքական լեզվագիտական համագումարի ընթացքում, որն էլ դառնում է իրենց բարեկամության սկիզբը: «Մարթայանն այնքան խորն էր տիրապետում թուրքերենին, որ մեզնից շատերը չեն կարող ընկալել»,- եզրակացրել է թուրք պրոֆեսորը»: Ավելին՝ այստեղ:

««ՀԱՅՈՒՀԻ» ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ». «Հայ կնոջ կերպարը ներկայացնող, օրերս բացված այս պատկերահանդեսը բացառիկ է իր ցուցադրած նյութով ու բովանդակությամբ: Այն ներառում է 16-19-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, փոստային բացիկներՙ հայուհիների պատկերներով»: Ավելին՝ այստեղ:

««ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԳԵՐԵԶՄԱՆԸ. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ»». «Մարտի 24-ին գերմանական «Արտե» հեռատեսիլը ցուցադրել է «Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը. հավերժական հակասություն» վավերագրական կինոնկարը: Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի եկեղեցին քրիստոնեության ամենասուրբ վայրերից է: Ֆիլմը հանդիսատեսին տանում է տաճարի ետնաբեմերն ու դեպի այն մարդիկ, որոնք ապրում են այնտեղ եւ ում համար Աստծո տունը դարձել է իրենց տունը: Այստեղ ապրում եւ աղոթում են վեց քրիստոնեական դավանանքի ներկայացուցիչներՙ հույն ուղղափառներ, կաթոլիկներ, հայեր, ղպտիներ, սիրիացի ուղղափառներ եւ եթովպացիներ: Նրանց համակեցությունը ենթակա է հաստատուն կանոններիՙ աղոթքի տարբեր ժամերի եւ եկեղեցու տարածքի բաժանման վերաբերյալ: Մ. թ. 335 թ. սրբացված տաճարի հիմնական զորության հանձնառությունը երկու մահմեդական ընտանիքների մենաշնորհն է: Մեկը պահպանում է հին բանալին, մյուսը բացում է դարպասը: Սուրբ Գերեզմանի եկեղեցում միշտ կան հակասություններ տարբեր կրոնական համայնքների միջեւ: Խոսքը յուրաքանչյուր քառակուսի մետրի մասին է, որի շուրջ քահանաներն ու վանականները երբեմն նույնիսկ բուռն վեճեր ու բախումներ են ունենում: Վավերագրության գլխավոր հերոսներից մեկը հայ քահանա հայր Սամուելն է: Նա եկեղեցին նկարագրում է որպես իր տունը, որը պետք է «պաշտպանի» հարեւան հույն ուղղափառ համայնքից: Ֆիլմի մյուս հերոսները ղպտի քահանա Անտոնիոսը եւ եթովպացի հայր Սիոնն են: Վեճերն անպակաս են, հատկապես ղպտիների եւ եթովպացիների միջեւ: Նկարահանումների ընթացքում իսրայելական ոստիկանությունը եւ ռեժիսոր Անատ Թելն ու նրա թիմը, ստանձնել են քրիստոնյաների եւ մահմեդականների անվտանգության ու Իսրայելի պետության միջեւ փխրուն ստատուս քվոյի պահպանման պատասխանատվությունը»: Ավելին՝ այստեղ:

««ՎԵՐ ԿԱՑ», ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ». ««Վե՛ր կաց», «Wake Up». սա երգիծանկարների ցուցահանդեսի խորագիր է, միաժամանակՙ սթափության կոչՙ ուղղված հանրությանը: Հարգարժան հայեր, սիրելի ժողովուրդ, կարող էիք ապրիլի 10-14-ը Նկարիչների միությունում այցելել Երգիծանկարիչների ասոցիացիայի հիմնադիր Սուքիաս Թորոսյանի ՙ Toto-ի նախաձեռնած ցուցահանդես: Հումորով ու սարկազմով արված նկարները միգուցե ձեր մեջ բույն դրած թմբիրը ցրեին, սթափեցնեին, ու ազգային արժանապատվությունը, ազգային դիմադրողականությունը միգուցե հաճելիորեն գլուխ բարձրացնեին»: Ավելին՝ այստեղ:

«ԿՐԿԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ». «Կարծում եմ, որ ընտրական պայքարը կընթանա երկու հիմնական բեւեռների միջեւՙ գործող իշխանական «Իմ քայլի» եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի միջեւ: Քանի որ որեւէ քաղաքական ուժ հազիվ թե մենակ կառավարություն կազմելու չափ ձայներ վաստակի, ուստի միանշանակ է, որ կազմվելու է կոալիցիոն կառավարություն: Իսկ այս հետնախորքի վրա կարեւոր դերակատարություն են ստանում մյուս քաղաքական ուժերը»: Ավելին՝ այստեղ:

«ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ». «Հայաստանյան տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, ՀՀ տնտեսության կայացման ու զարգացման խնդիրը լուծելու փոխարեն երբեմն նաեւ ինքն է դրանք ստեղծում: Ասենք, շուրջ երկու տարի առաջ մոտ 50 տնտեսագիտության դոկտորների ներկայացուցիչների կողմից հայտարարվեց հայկական Դավոս անցկացնելու գաղափարը, որին իրենց զեկույցներով մասնակցելու եւ ելույթներ ունենալու էին ոչ միայն հայազգի, այլեւ համաշխարհային այլ երեւելիներ: Ավաղ, ժամանակն անցնում է, հայաստանյան տնտեսությունը խրվում է ճգնաժամի մեջ, իսկ ելքեր նախանշողներ չկան»: Ավելին՝ այստեղ:

«ԹՈՒՐՔԱԿԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՏԵՂԱԿԱՆԻ». «

Գյուղացին չգիտիՙ ինչ մշակի, ինչ ցանի, որ վնաս չկրի:Նախկինում թուրքական ջերմոցային բանջարեղենն էր «գցում» հայկականի գինը, հիմա էլՙ իրանականը:

Թուրքական լոլիկի փոխարենՙ իրանական. գյուղացիները բողոքում են, նույնիսկ գազի իջեցված սակագինը, որից օգտվում են ջերմոցատերերը, նրանց թույլ չի տալիս ազատ մրցակցել իրանական ներմուծման հետ»: Ավելին՝ այստեղ:

«ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ». «Փարիզի ավելի քան մեկ դարյա հայկական առաքելական եկեղեցին իր գրկում հավատացյալների բազում հայտնի ու անհայտ սերունդների է տեսել: Այն Ֆրանսիայում հայ համայնքի ամենախորհրդանշական հուշարձաններից էՙ հուշի եւ ավանդույթի վայր: Այս եկեղեցու խոնարհ ծառա եւ հենասյուն Գեղամ Թորոսյանը մի աշխատություն է հրատարակելՙ Ֆրանսիայում հայության համար հիշարժան այս կառույցի մասին»: Ավելին՝ այստեղ:

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԽՈՐԸ ՔՆԻՑ». «

Հիշեցնենք, որ կորոնավիրուսից աշխարհում ամենից շատ տուժած երկրներից է Իրանը, եւ ըստ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնիՙ իրանցիներիՙ Հայաստան մուտքի թույլտվության համար գործում է նույն կարգը, ինչ մեր երկրի մուտք գործող յուրաքանչյուր, այդ թվումՙ ՀՀ քաղաքացու համար (Կառավարության որոշման համաձայնՙ հունվարի 11-ից Հայաստան մուտք գործող անձինք կա՛մ պիտի իրենց հետ ունենան սահմանված ժամկետում վավեր նմուշառման (թեստի) պատասխան, կա՛մ անցակետում նմուշառվեն, իսկ եթե ոչ, պարտադիր պիտի ինքնամեկուսացվեն):

Այս տարի Նովրուզին Հայաստան այցելած իրանցիների թիվըՙ 2019 թվականի համեմատ նվազել է 3-4 անգամ, այս մասին հայտնում է տուրիստական ընկերության տնօրեն Գրետա Տոնոյանը»: Ավելին՝ այստեղ:

«ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ». «2020 թվականի սկզբից աշխարհին պատուհասած համավարակը դարձել է հայկական սփյուռքի տարբեր համայնքների արձագանքման եւ կարողության փորձություն-ստուգատես: Այդ կերպ կարելի է պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է իրականացվում համայնքների գործունեությունը եւ առողջապահական համակարգի վերահսկողությունը կարանտինային միջոցառումների պայմաններում, այդ թվումՙ հարեւան եւ բարեկամ Իրանում, որտեղ իր գործունեությունն է ծավալում հայ հինավուրց համայնքը»: Ավելին՝ այստեղ:

«ԲԱՐԵՀՈԳԻ ՄԱՐԴՈՒՆՙ ՍԻՐԵԼԻ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ». «

Դժվար, շատ դժվար է մոտենալ սպիտակ թղթին:

Յուրաքանչյուր անգամ, երբ հոգեհարազատ մարդու կորուստ ես ունենում, անդունդ, մեծ խոռոչ, փոս է գոյանում ներսումդ ու դրսում – բառերով աննկարագրելի զգացում:

Դատարկություն է, մի տարօրինակ դատարկություն, ուր անիվի պես պտտվում է հիշողությունը, պտտվում ետ ու առաջ: Հայությունը կորցրեց իր մտավորական լավագույն զավակներից մեկին. Մխիթարյան միաբանության ավանդույթների կրող ու հավատարիմ ծառայող, այդ ժառանգության իրավամբ տեր ու շարունակող Հարություն վարդապետ Պզտիկյանը հեռացավ մեզանից:

Հայությանՙ Հալեպից Բեյրութ, ապա եւ իտալահայերի ու ֆրանսահայերի, մինչեւ Երեւանի ու Հայաստանի ամենահեռավոր գյուղի բնակչի, յուրաքանչյուր հայ մարդու վրա տարածվում էր նրա բարեխնամ խոսքը, նրա հոգածու, բարի հայացքը: Նա աննկատ, շատ աննկատ էր թափանցում մարդու ներաշխարհ, մարդկային հոգու նուրբ գիտակ էր, կյանքի ու մարդու խրթին հարաբերությունների բանալիների տեղը լավ գիտերՙ հանդարտ ու հավասարակշիռ… գնահատում էր ու արժեք տալիս ազնվությանն ու շիտակությանըՙ «Ես քու մաքուր հոգիդ կը սիրեմ», – այսպես էր ասում»: Ավելին՝ այստեղ:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». «

«Եթե բեմադրիչն ապրում է իր ժողովրդի խնդիրներովՙ նրա ֆիլմը կլինի ազգային»

Շատ երջանիկ մի օր էրՙ երկար տարիներ լրագրող աշխատելուց հետո ինձ վերջապես հաջողվեց ձայնագրիչ գնել: Անցյալում մնացին զրուցակցին տվածս հարցերի պատասխանները գրի առնելու տանջալից ջանքերը: Դա միշտ չէր ստացվում: Շատ դժվար էր դրանց ճշգրիտ պատասխանները հիշելը: Վերջապես ես կաշխատեմ լիարժեք լրագրողի պես: Թանկարժեք ձեռքբերումով ես մտա Կինոյի տուն, որտեղ խորհրդակցություն էր ընթանում: Առաջին անգամ ինձ մոտեցավ Հենրիկ Մալյանը. բնականաբար խոսեց կինոյի խնդիրների մասին: Ես հիշեցի իմ թանկարժեք գնումի մասին եւ առաջարկեցի Հենրիկ Սուրենովիչին ինձ հարցազրույց տալ: Նա ուրախությամբ համաձայնեց: Այլեւս չգնացինք խորհրդակցության եւ ինչ-որ սենյակում տեղավորվելովՙ սկսեցինք զրույցը: Բնականաբար, նախապատրաստած հարցեր չունեի (սովորաբար այսպիսի հանդիպումներին շատ մանրակրկիտ պատրաստվում էի, եւ գալիս էի մանրամասն մտածված հարցերով), ուստի հարցերն առաջանում էին զրույցի ընթացքում»: Ավելին՝ այստեղ:

«ԱԴԱՄԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ – 60». «Ոտքդ հազիւ ներս կը դնես սենեակէն, քեզ ընդունող առաջին հիւրընկալը կ՛ըլլայ Պետրոս Ադամեանի կիսանդրին իր պատուանդանին վրայէն: Արձանը չի խօսիր, բայց տարօրինակ զգացում մը կը ներարկէ մէջդ վայրկենապէս, ու կը հասկնաս, որ սովորական սենեակ մը չէ քու դիմացդ իր դուռը բացողը. կը զգաս, որ եթէ ոչ եկեղեցի, բայց անպայման սրբատեղի մըն է, որուն պատերէն հոյլ մը թատրոնի «սուրբեր» իրենց նկարներէն կ՛ողջունեն քեզ: Մեռած են, բայց անմահացած, որովհետեւ տասնամեակներ շարունակ, առանց դոյզն իսկ ակնկալութեան ոտքի պահած են թատերական այս օճախը»: Ավելին՝ այստեղ:

«ԿԱՊՏԱԴԵՂԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՐԻՉԸ». «

Կյանքը հեշտանում, նաեւ ցանկալի ու նաեւ քաղցր է դառնում, երբ շուրջը բարի մարդիկ շատ են լինում, երբ կա ստեղծագործ, ազատ միտք, երբ բաց, անկաշկանդ, անկեղծ խոսքեր ավելի հաճախ են ասվում: Սա, այս կերպն է, որ ապրեցնում է մեզ, մարդուն մղում լավ գործերի, բարի արարքների:

Ով գիտի, ճանաչում է գեղանկարիչ, Գեղարվեստի պետակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդվարդ Վարդանյանին , վստահաբար ունեցել է նման զգացողություն, նա եթե անգամ չխոսի, աչքերի անկյունի ժպիտը, տաք, ամուր ձեռքսեղմումը բավարար էՙ զգալու այն էներգիան, որ իր ներսից արտահոսում է արտաքին աշխարհ: Նրա նկարչությունը այդ նույն էներգիայի արտացոլումն է կտավին, նրա մարդկային կերպարի մեկ այլ երեսը, կողմը:

Նկարչի վարպետությունը գույնին, գծին կյանք ու զգացում հաղորդելն է: Թղթին հանձնած անգամ ամենաակադեմիական գրագիտությամբ պատկերն անարժեք է, եթե շունչ չունի: Էդվարդ Վարդանյանի գույները, նաեւ թափառող ալեգորիկ պատկերները կտավին կենդանանում են, դրանց լռության դռները նա այնպես է բացում, որ բառերը դառնում են ավելորդ: Այստեղ չկա պայման, բացատրության անհրաժեշտություն, կտավը կյանքի մեկ այլ շարունակություն էՙ նկարչի ներաշխարհային հարստությամբ ցողված. նա ուղղակի կա, ապրում է…»: Ավելին՝ այստեղ:

«ՀԱՐՈՒԹ ՊԱՍԹԱՃՅԱՆՙ ՄԶԿԻԹՆԵՐԻ ՎԱՐՊԵՏ ՁԵՎԱՎՈՐՈՂԸ». «Հարություն Իսահակ Պասթաճյանը վարպետացել է հայ արվեստագետների համար ոչ բնորոշ մի բնագավառումՙ մզկիթների ձեւավորման մեջ: 47-ամյա լիբանանահայ նկարիչն իր նախնական կրթությունն ստացել է Աշրաֆիեի (Բեյրութ) Հայ Ավետարանական դպրոցում: Ինտերիերի ձեւավորում է ուսանել Ջունիեի (Քեսերուան) Միջազգային ինստիտուտում ու Զուքի Նոտրը Դամ համալսարանում եւ իսլամական արվեստՙ Լիբանանի Ամերիկյան համալսարանում: Քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի հետ վերջինիս «Րաֆֆի» կենտրոնում դեկորատիվ արվեստի ոլորտում աշխատելուց հետո, 1996 թ. հիմնադրել եւ ղեկավարում է «Մզկիթների արվեստ» հաստատությունըՙ զբաղվելով առանձնատների, պալատների եւ մզկիթների ներքին հարդարանքով: Հարութն ինքն է զարդանախշում մզկիթների ինտերիերը եւ դրանց համար պատրաստում դեկորատիվ նկարչության զարդարանքներ (ոսկեզօծում, գեղագրություն, պատինա, քարի եւ փայտի նմանակում): Նա ապրում է Լիբանանի լեռնային շրջանում, կնոջՙ Ալինա Նովիկովայի հետ: Ունի երեք դուստր ու երեք որդի»: Ավելին՝ այստեղ:

Քաղեց՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ