Թրամփը լուրջ է վերաբերվում նախագահի պաշտոնում կրկին պայքարելու հնարավորությանը

104

ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ լրջորեն մտածում է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:

«Առաջին հերթին ես կցանկանայի ասել, որ դեռ շատ ժամանակ կա մինչև դա», ասել է Թրամփը ՝ պատասխանելով հաջորդ նախագահական ընտրությունների պայքարին իր մասնակցության հնարավորության մասին հարցին: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ, ելնելով վերջին ընտրությունների արդյունքներից, որոնցում ինքը ստացել է ավելի քան 75 միլիոն ամերիկացիների ձայներ, ինքն ունի բարձր մակարդակի աջակցություն:

«Ահա թե ինչ կասեմ. Ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան [հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարին]: Ավելի քան լրջորեն: Բայց իրավական տեսանկյունից ես դեռ չէի ցանկանա շատ խոսել այդ հարցի մասին», ասել է Թրամփը։