«ԵՄ-ն Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ուժերի ավելացումը համարում է պատմության մեջ ամենախոշորը»

180

Եվրոմիությունը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ուժերի տեղփոխումը համարում է «պատմության մեջ ամենամեծը»: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ ժոզեպ Բորելը արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի ոչ ֆորմալ տեսակոնֆերանսից հետո կայացած մամլո ասուլիսում:

«Ավելի քան 150 000 ռուս զինվորական է գտնվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչը նշանակում է հետագա էսկալացիայի ռիսկ: Չեմ կարող ասել, թե որտեղից է այդ ցուցանիշը, բայց սա երբևէ ուժերի ամենախոշոր ընդլայնումն է: Դա, իհարկե, մտահոգության տեղիք է տալիս»:

Բորելը շեշտել է, որ ինքը հրավիրել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային՝ միանալու վիդեոկոնֆերանսին, որը նախարարներին «տեղեկացրեց Ռուսաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին»: