Եթե այս սառնասիրտ լկտիությունը հանրային աջակցություն է վայելում, ուրեմն` գնաս բարով, հայ ժողովուրդ, դու թերթում ես քո պատմության վերջին էջը». Վարուժան Բաբաջանյան

112

Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից.

«Հասկանալի ա չէ, թե պատերազմից ջլատված ու մի բուռ դառած, իր երեխեքի սպանդը տեսած ժողովրդի մոտ ինչ աժիոտաժ կարող ա առաջացնել եռամսյա բանակի թեզը…

Ու նաև հասկանալի ա չէ, թե բարոյական ինչպիսի նշաձող պետք ա ունենաս` մարդու զավակի վերահաս մահվան ծնողական բնազդի սարսափը քաղաքական առևտրի առարկա դարձնելու և կոնկրետ քվեների վերածելու համար…

Ու եթե այս սառնասիրտ լկտիությունը հանրային աջակցություն է վայելում, ուրեմն` գնաս բարով, հայ ժողովուրդ, դու թերթում ես քո պատմության վերջին էջը…»