Բուլգակովին ցիտելու համար դատավոր Ազարյանի նկատմամբ վարույթ են հարուցել.Տիգրան Աթանեսյան

89

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ.Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»։

Դե ինչ, Միխայիլ Աֆանասյեվիչ, ես կզարմանայի, եթե նիկոլական Հայաստանի իշխանությունները հարգեին Ձեր ստեղծագործությունները:

Դա կհակասեր ստեղծագործությունների էությանը, կամ, ավելի ճիշտ, եթե հարգեին, Հայաստանը երբեք նիկոլական չէր լինի:

Հ.Գ. Չկա չարիք առանց բարիք՝ ունեմ առիթ մի քանի բան Բուլգակովից վերընթերցելու»։

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթին տված հարցազրույցում Հայաստանում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վե­րաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ԱԺ-ի կողմից ըն­դունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագծի մասին խոսելիս մասնավորապես նշել էր.

«Ես կրկնում եմ՝ իմ ընկեր, ծանոթ շատ պաշտպաններ արդեն իսկ ասել են, որ միտումնավոր բողոքներ են ներկայաց­նելու՝ ցույց տալու, թե ինչ հիմար օրենք­ներ են ընդունել: Ստացվում է, որ ԲԴԽ-ն էլ անելիք չունի, պետք է նստի ու անհե­թեթ բողոքներով զբաղվի:

Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդու­նեն, օրենքներ են ընդունում»: Այս մար­դիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայ­մաններ և հիմքեր»։