Բայդենը զրուցել է Ֆլոյդի ընտանիքի հետ

83

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել Է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքի հետ։ Ֆլոյդը մահացել էր Մինեապոլիսում ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Նախագահ Բայդենը խոսեց Ջորջ Ֆլոյդի ընտանիքի հետ՝ պարզելու ինչպես են նրանք և պատմելու, որ աղոթում է նրանց համար», ասել է Փսակին Twitter-ում: