«Վերջ թավիշին» խորագրով բազմաթիվ նոր գործեր կհարուցվեն․ Ամրամ Մակինյան

106

Որպես նախընտրական քարոզարշավի պարտադիր բաղկացուցիչ թափ կստանան հատկապես զինվորականների դեմ իրականացվող հետապնդումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Ակնհայտ է, որ որպես նախընտրական քարոզարշավի պարտադիր բաղկացուցիչ՝ «Վերջ թավիշին» խորագրով բազմաթիվ նոր գործեր կհարուցվեն, «թալանի» նոր «բացահայտումներ» կլինեն, թափ կստանան հատկապես զինվորակաների դեմ իրականացվող հետապնդումները եւ բոլորը մեղավոր կկարգվեն, բացի հիմնական մեղավորից, պետությունն արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում  էլ ավելի կթուլանա…եւ դա կտեւի մինչեւ չարի իշխանության վերջը…»,- գրել է նա։