Սիրիան դատապարտում է Արևմուտքի ուժերի տեղափոխումը Ռուսաստանի սահմանների մոտ

74

Սիրիայի կառավարությունը դատապարտում է ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ուժերի տեղափոխումը դեպի Ռուսաստանի սահմաններ: Այս մասին ասվում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բլոկի լրացուցիչ ուժերի տեղափոխումը դեպի Ռուսաստանի սահմաններ, այդ հարցը կարող է սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար», հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը`վկայակոչելով գերատեսչությունը:

Ուկրաինան և արևմտյան մի շարք երկրներ վերջերս անհանգստություն են հայտնում Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ակտիվացման կապակցությամբ: Վաշինգտոնում հայտարարեցին «ռուսական ագրեսիայի» սրման և Ղրիմում ու դեպի Ուկրաինայի արևելյան սահման զորքերի տեղաշարժի մասին: Այս պատրվակով, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքերով, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ավելի ակտիվորեն սկսում են ուժեղացնել իրենց սեփական ուժերը: